Ռուսական արբանյակը տիեզերքից ֆիքսել է Թուրքիայում երկրաշարժից հետո առաջացած տեկտոնական խզվածքը
Ռուսական արբանյակը լուսանկարել է հզոր և ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում առաջացած տեկտոնական խզվածքը։
Լուսանկարը հրապարակվել է «Ռոսկոսմոս»-ի պաշտոնական թելեգրամյան ալիքում։
«Մենք շարունակում ենք Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի հետևանքների տիեզերական մշտադիտարկումը»,- ասվում է «Կանոպուս Վ» արբանյակից ստացված նկարի վերնագրում։
Համեմատության համար «Ռոսկոսմոս»-ը ներկայացել է նաև ռուսական «Ռեսուրս Պ» արբանյակից՝ 2021 թվականի հուլիսին արված լուսանկարը։
Նախօրեին Habertürk հեռուստաալիքը հայտնել էր Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգում 200 մետր երկարությամբ և 30 մետր խորությամբ հսկա տեկտոնական խզվածքի ձևավորման մասին։