Թուրքիայի երկրաշարժից զոհված հայերի թիվը հասել է 15-ի
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թիվը շարունակում է աճել։ Այս պահի դրությամբ նրանք 15-ն են։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսքենդերուն քաղաքում Արմիկ, Մեսրոպ և Թագուն Բալըքյաններից երկար ժամանակ լուր չկար։ Այժմ հայտնի է դարձել, որ նրան փլատակների տակ մահացել են։ Նույն շրջանից մահացել է նաև Պայծառ Սիլահլըն։
Դիարբեքիրցի երաժիշտ Զիլան Տիգրիսն ու ամուսինը՝ Չաղդաշ Չանկայան, ևս մահացել են։ Շրջագայության նպատակով Ադըյաման քաղաք մեկնած Յոհաննա Կարոլինան ևս երկրաշարժի զոհ է դարձել։ Նրա թաղման արարողությունը կատարվելու է երեքշաբթի օրը հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում։
Մալաթիայում 3 հայ երկրաշարժի հենց առաջին օրն էր մահացել։ Մահացել են նաև Սամի Թաբաշն ու Այդա Թաբաշը, իսկ նրանց որդիներից մեկը՝ Ալեքս Թաբաշը, մահացել էր հիվանդանոցում։ Նրանք հուղարկավորվել են Մալաթիայի հայկական գերեզմանատանը, պատարագը մատուցել է Ստամբուլից ժամանած հայր Գրիգոր Դամադյանը։ Մալաթիայի փլատակներից գտնվել է նաև երկրորդ երկրաշարժի հետևանքով մահացած Մարիամ Քարաթաշի դին։
Անթաքիայում էլ հայ քաղաքացիներից մահացել էր Անտուան Հորոզը։