Երկրաշարժից 9 օր անց Թուրքիայում փլատակներից ողջ է դուրս բերվել 3 մարդ
Մինչ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացածների և վիրավորների թիվը օրեցօր աճում է, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) և Ադıյաման նահանգներում շարունակվող որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում փրկարարներին հաջողվել է 198 ժամ անց փլատակներից ողջ դուրս բերել 3 քաղաքացու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Քահրամանմարաշի Դուլքադիրօղլու շրջանում որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մեծ թվով փրկարարներ փլատակներից նախ դուրս են բերել 17-ամյա տարեկան Մուհամմադ Էնես Յենինարին, ապա նաև նրա մեծ եղբորը՝ 21 տարեկան Բաքի Յենինարին: Վերջիններս շտապ հոսպիտալացվել են։
Նշենք, որ մեկ այլ շրջանում՝ Ադիյամանում, ևս հաջողվել է փլատակներից դուրս բերել մի տղայի։ Նրա մայրը հայտնել է, որ իր երեք դստրերը ևս գտնվում են փլատակների տակ: Տեղեկություններ կան, որ այսօր վաղ առավոտյան նշված հատվածում փրկարարները ձայներ են լսել և այս պահին ծավալուն աշխատանքներ են տանում տուժածներին դուրս բերելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։