Ավստրալացի սենատորն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը և այն բաց պահի: Նման հայտարարություն է արել Ավստրալիայի ընդդիմության արտաքին հարաբերությունների հարցերով ղեկավար, պատվավոր սենատոր Սայմոն Բիրմինգհեմը:

Ի պատասխան Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հարցման՝ սենատորը նշել է, որ Լիբերալ և Ազգային կոալիցիան շարունակում է ուժեղ աջակցություն հայտնել տարածաշրջանում հակամարտությունը սրող բոլոր գործողությունների դադարեցմանը:

«Սա համահունչ է անցյալ տարվա սեպտեմբերին իմ նախորդ հրապարակային կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և Հայաստանի խաղաղ բնակչության, նրանց տների և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը», – գրել է Սայմոն Բիրմինգհեմը։

Սենատոր Բիրմինգհեմը խոստացել է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրին և Ավստրալիայի կառավարության արձագանքին այդ հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728