«Հայկական կողմն աշխատում է հստակության վրա». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ «խաղաղության պայմանագրում» ներառվել է «կառուցողական անորոշություն» դրույթ, որը թույլ կտա երկու կողմերին Արցախի խնդրի շուրջ յուրովի մեկնաբանություն ունենալ։

«Առաջին անգամ եմ դրա մասին լսում՝ «կառուցողական անորոշությո՞ւն»։ «Խաղաղության պայմանագիրն» ընդհանրապես նրա մասին է, որպեսզի ամեն ինչ հնարավորինս հստակ լինի, հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա։  Գիտեք, որ մենք կողմ ենք, որպեսզի ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր վերջին երեք տարվա փորձը, և հնարավորինս ամեն ինչում լինի  հստակություն։ Հայկական կողմի մոտեցումը սա է, այդ ուղղությամբ ենք աշխատում»,- նշեց Արմեն Գրիգորյանը՝ պատախանելով հարցին։

Նա նաև ընդգծեց՝ Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանելի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև։

«Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այդ մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել միջազգային այն պայմանագրում՝ «խաղաղության պայմանագրում», որի շուրջ բանակցություններ են ընթանում։ Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների կամ այլ ֆորմատով՝ հստակ չէ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կողմ է հստակեցումներին»,- հավելեց ԱԽ  քարտուղարը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս