EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, Վրաստանում բանջարեղենի մանրածախ գները 2023 թվականի ապրիլին 2023 թվականի մարտի համեմատ նվազել են 6 տոկոսով։
Լոզանոն, իր կողմից, հայտարարել է, որ վերոհիշյալ իրավիճակի մասին կզեկուցի իր երկրին առաջին հնարավորության դեպքում։
Իրանի հարավ-արևելյան Սիստան-Բելուջիստան նահանգի Սարավան գավառում ահաբեկիչների հետ զինված բախման հետևանքով իրանցի 5 սահմանապահ է զոհվել։ Այս մասին գրել է IRNA-ն։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Վագներ» ռազմական կառույցի աշխատակիցներին ու ռուսական բանակին՝ Արտեմովսկի (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) ազատագրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրել է iz.ru-ն։
Մայիսի 19-ին երկար դադարից հետո վերջապես Մոսկվայի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեցին բանակցային հերթական ռաունդն անցկացնելու նպատակով։ Մոսկվայում նախ տեղի ունեցան նախարարների առանձին հանդիպումները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա՝ եռակողմ հանդիպում Լավրովի միջնորդությամբ, որին հաջորդեցին բանակցություններն ուղիղ՝ Միրզոյան-Բայրամով ձևաչափով։
ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բարում հրաձգության հետևանքով երեք մարդ Է զոհվել, ևս երկուսը տուժել են, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի Ադանա նահանգում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը Twitter-ում։
«Յոթնյակը» տառացիորեն «մտասևեռվել է» Մոսկվայի հետ համապարփակ առճակատման վրա, կիրակի հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի 375 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան կայքում մայիսի 21-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանանին խորհուրդ է տվել Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) պետություններին դրական քայլ անել տարածաշրջանի խաղաղության և կայունության ուղղությամբ և խուսափել Թեհրանի նկատմամբ «ձանձրալի» պահանջների կրկնումից, տեղեկացնում է Mehr-ը։
Չինաստանը «գլոբալ անվտանգությանն ուղղված ամենամեծ մարտահրավերն է», հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը G7-ի գագաթնաժողովի եզրափակիչ մասում, տեղեկացնում է Sky News-ը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չեն տա բարձրանալ Georgian Airways-ի ինքնաթիռը. պատճառն ավիափոխադրողի բոյկոտի մասին նրա հայտարարությունն է, հայտարարել է ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չեն վերահսկում Բախմուտը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 6 մլրդ 491 մլն ԱՄՆ դոլար։
Հունաստանում կիրակի առավոտյան սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը։ Հանրապետությունում բացվել է 21 529 ընտրատեղամաս, ևս 100 ընտրատեղամաս գործում է արտերկրում։
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 3,4 տոկոսով և կազմել 17,3 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
2023 թվականին G7-ի նախագահայությունն անցնում է Ճապոնիային: Գագաթնաժողովն անցկացվում է Հերոսիմայում մայիսի 19-21-ը:
«Հայ-ադրբեջանական բանակցություններ գոյություն չունեն, գոյություն ունի գործընթաց, որտեղ ադրբեջանական կողմը, որն ունի առավելություն՝ հետպատերազմական ժամանակահատվածում, բանակցային սեղանի վրա դնում է պայմաններ, առաջ է տանում իր դրած օրակարգային խնդիրները, և Հայաստանի ղեկավարությունը, որը չունի դիմադրողականության որևէ ռեսուրս՝ բանակցային սեղանի վրա, և բովանդակային որևէ առաջընթաց՝ Հայաստանի անվտանգության դիրքերի ամրապնդումից, մենք չենք տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը 44–օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայր, Հանրային ռադիոյի լրագրող Ալիսա Գևորգյանն է։ 2022թ. հունվարից Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվում է Ալիսա Գևորգյանի «Կյանքին ասել այո՛» հաղորդաշարը։ Դրանք 44-օրյա պատերազմով անցած մարդկանց 5-6 րոպեանոց պատմություններ են, կազմված են 3 մասից՝ «Երբ պատերազմը դեռ պատմություն ու կանխատեսում էր», «Պատկերներ պատերազմից, որոնք երբեք չեն մոռացվի», «Ապրել պատերազմից հետո»։
G7-ի երկրները մտադիր են արագացնել անցումը էներգիայի մաքուր տեսակների՝ միաժամանակ ուժեղացնելով տնտեսական անվտանգությունը, որպեսզի հաղթահարեն ընթացիկ էներգետիկ ճգնաժամը:
Անբարոյական գույների ժամանակներում ենք ապրում, և դրա ամենացավոտ դրվագը մեր զոհերի ծնողների հանդեպ կատարվողն է։ Ոչ երանի այն ընտանիքին, որը չի գիտակցում ու պատկերացնում, որ դա կարող էր նաև իր հետ պատահել, իրենց զավակը կարող էր զոհվել։ Պատերազմի յուրաքանչյուր զոհը մեր մեծ ընտանիքի անդամ է, և միայն պետության զգացողություն ունեցող անձը կարող է այդ զգացումն ապրել։
Խրոխտ տոնով և վճռական կեցվածքով խոստումներ տվող Փաշինյանը, պարզվեց, հեշտորեն հրաժարվում է ոչ միայն սեփական խոստումներից, այլև ամբողջ Արցախից՝ մայրաքաղաք Ստեփանակերտով հանդերձ։ Գալիս էր՝ իբր վերականգնելու բանակցային գործընթացից դուրս թողնված կողմի՝ Արցախի մասնակցությունը, պարզվեց՝ Արցախն օտարում է թշնամուն և մի «ախ» էլ չի քաշում։ Իսկ Ադրբեջանին տրվող Արցախը միայն հողը չէ, այլ նաև թշնամու բարեգթությանը թողնվող մեր հարյուր-հազարավոր հայրենակիցներն են։
Ըստ աղբյուրի՝ նախարարությունում հստակեցրել են, որ դեսպանատան վրա հարձակման պահին դիվանագետներից ոչ մեկը չի տուժել, քանի որ դիվանագիտական առաքելության ողջ դիվանագիտական կազմը տարհանվել է:
Օջախի խորությունը եղել է 5 կմ: Երկրաշարժը գրանցվել է:
Սարագոսայի ռազմաբազայի տարածքում Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել։
Այսօր հրապարակվեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման մեջ մեղադրվող՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի խափանման միջոցի մասին դատարանի որոշումը: Գայանեն կալանավորվեց մեկ ամսով:
Օդանավը բեռնված է եղել մոտ 80 տոկոսով:
Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի արտասահմանյան ներկայացուցչություններում քվեարկության գործընթացը կշարունակվի մինչև մայիսի 24-ը:
Իրանի նախագահի օրակարգում են Ինդոնեզիայի նախագահի հետ հանդիպումը և տարբեր ոլորտներում համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը: