ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆիջիից դեպի հարավ-արևմուտք, Նոր Զելանդիայից՝ հյուսիս և Ավստրալիայից՝ արևելք:
Ըստ աղբյուրների, որոնք չեն ցանկացել բացահայտվել, Զելենսկին G7-ին կմասնակցի մայիսի 21-ին՝ գագաթնաժողովի վերջին՝ երրորդ օրը:
Ռավեննայի մի շարք բնակավայրերում բնակիչների տարհանում է հայտարարվել: Էմիլիա Ռոմանիայում շուրջ 280 սողանք է տեղի ունեցել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոխանցեց՝ Մոսկվայում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, իսկ հաջորդ շաբաթ էլ՝ երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումներից որևէ ակնկալիք չունի։
Մինչև ծաղկեպսակներ դնելը նրանք այցելել են Խաղաղության թանգարան:
Ինչ վերաբերում է այդ բանակցություններից սպասվող արդյունքներին, դիվանագետը հրաժարվել է ենթադրություններ անել:
Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Մոնտանայի օրենսդիրները TikTok-ն արգելելու օրինագծի օգտին քվեարկել էին անցյալ ամիս՝ ձայների 54 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ:
Գլոբալ ջերմաստիճանն առաջիկա հինգ տարիներին ռեկորդային ցուցանիշների կհասնի ջերմոցային գազերի կուտակման և Էլ Նինյոյի էֆեկտի պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից տարածված տեղեկագրում:
Երեխաները Կոլումբիայի Վիտոտո հնդկացիական ցեղին են պատկանում: Նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը վստահ է, որ Աշոտ Փաշինյանի հետ կապված աղմուկը բարձրացվել է հանրության ուշադրությունը շեղելու համար:
2003 թվականին Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքվել է պաշտպանության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որին հղում անելով՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունը Կառավարության հավանությանն է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք ստեղծելու մասին նախագիծը։
Իտալիայում ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից, հեղեղումների հետևանքով մահացել է 9 մարդ, 13 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
2023 թ.-ին G7-ի նախագահությունն անցել է Ճապոնիային։ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 19-21-ը։
Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պատրաստվում են վաղը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կայանալիք բանակցություններին՝ զուգահեռաբար միմյանց մեղադրելով հրադադարի խախտումների մեջ, ՀՀ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հերթական բարձրաստիճան հանդիպման մասին Մոսկվայում։
Իրանի Գլխավոր հյուպատոսը, իրանցի գիտնականները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հանքում
Արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի նախագահական ընտրությունները։
Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կստեղծվի:
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն Արևմուտքի հովանու ներքո եռում է։ Մայիսի 1-ից Վաշինգտոնում նախարարական քառօրյա բանակցություններին հաջորդեց օրերս մայիսի 14-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Սակայն Արևմուտքը սրանով չի բավարարվում և գործի է դրել իր ողջ արսենալը։
Լի Հուեյն իր եվրոպական այցի շրջանակներում կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան:
Իրանի արտգործնախարարությունը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները՝ կապված ադրբեջանական տարածքում կրոնական պետություն ստեղծելու նպատակով իրանական հատուկ ծառայությունների կողմից ադրբեջանցիների հավաքագրման հետ։ Նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան և Կիևին օգնության թեման կքննարկվեն «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում
Կողմերը նաև համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ:
Նա հավելել է, որ անդամ երկրները դա արդեն ընդգծել են անցյալ տարի անցկացված գագաթնաժողովում և հաստատել են դեկտեմբերին:
Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Սիմֆերոպոլի շրջանի երկաթուղու վրա «տեղի է ունեցել պայթյուն՝ կողմնակի անձանց միջամտությամբ»։
Նշվում է, որ առաջարկը նպատակ ունի Իսրայելին ևս մեկ անգամ հավաստիացնել ԱՄՆ ռազմական աջակցության հարցում և ոչ թե «կապել Իսրայելի ձեռքերը»:
Սպասվում է, որ գագաթնաժողովում արաբական երկրների ղեկավարները կքննարկեն, մասնավորապես, Սուդանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Իսրայելի հետ պաղեստինցիների դիմակայության նոր փուլը։
Պուտինի խոսքով՝ ինչպես և նախկինում, Ռուսաստանի Դաշնությունը գյուղատնտեսական արտադրանքի առանցքային մատակարարներից մեկն է աշխարհում և իրեն դրսևորել է որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր։
Մոլդովան այլևս կախված չէ ռուսական գազից, քանի որ կարողացել է հրաժարվել դրա սպառումից` միանալով եվրոպական էներգացանցին: Նման հայտարարություն է արել հանրապետության վարչապետ Դորին Ռեչանը։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից: Ռեչանը աշխատանքային այցով գտնվում է Ռումինիայում, որտեղ մասնակցում է Սևծովյան և Բալկանյան տարածաշրջանների անվտանգությանը նվիրված համաժողովին։ «Եթե (ավելի վաղ) Մոլդովայի կողմից սպառվող էներգապաշարների 100%-ը […]
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է հասկանալ, որ նախկինի նման գործարքի ճակատագիրը գտնվում է նրանց ձեռքին, ում հետ ՄԱԿ-ը պետք է համաձայնեցնի գործարքի ռուսական մասը։