Թուրքիայում երեխաների թիվը կազմում է 21.8 միլիոն

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է տվյալներ երեխաների վերաբերյալ։ ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ TÜİK-ի՝ 2024-ի տարեվերջին Թուրքիայի բնակչության 25.5 տոկոսը կազմել են երեխաներ (21.8 մլն)։ Երեխաների 51.3 տոկոսը տղաներ են, իսկ 48.7 տոկոսը՝ աղջիկներ։

Այս ցուցանիշով Թուրքիան առաջ է անցել Եվրամիության (ԵՄ) անդամ բոլոր երկրներից։ ԵՄ-ի անդամ 27 երկրներում 2024-ին երեխաների մասնաբաժինը կազմել է միջինը 17.8 տոկոս։

Ամենամեծ մասնաբաժինն ունի Իռլանդիան (23%) իսկ ամենացածր մասնաբաժին՝ Մալթան (147):

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչության ընդհանուր թիվը 2024-ի տարեվերջին կազմել է 85.6 մլն։

 

Տեսանյութեր

Լրահոս