ԱՄՆ-ն հայտարարել է, որ ցանկալի կլիներ, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Զատկի զինադադարը շարունակվեր

ԱՄՆ Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարել է, որ կողջունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած Զատկի մեկօրյա զինադադարի ցանկացած երկարաձգում, չնայած Կրեմլը ավելի վաղ հայտարարել էր, որ նման երկարաձգման հրաման չի եղել, հայտնում է Reuters-ը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Պուտինի հայտարարությունը Զատկի ժամանակավոր զինադադարի մասին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ռազմական գործողությունների ամբողջական և համապարփակ դադարեցմանը: Կիրակի օրվանից հետո հրադադարի երկարաձգումը մենք դիտարկում ենք որպես դրական քայլ, եթե այն իրագործվի», – ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Զատկի զինադադարը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Այսօր՝ Սուրբ Զատկի տոնակատարության օրը, Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930