Բաժիններ՝

74 տարեկանում մահացել է Մյանմայի գործող նախագահը

74 տարեկանում մահացել է Մյանմայի գործող նախագահ Մյին Սվեն։ Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհրդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քաղաքական գործիչը մահացել է հինգշաբթի առավոտյան։ Ավելի վաղ նա առողջական վիճակի պատճառով արձակուրդում էր։

Մյին Սվեն փոխնախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից։ 2021 թվականի փետրվարի 1-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահի պաշտոնակատար՝ Վին Մյինի փոխարեն, որին պաշտոնանկ են արել իշխանության եկած զինվորականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս