Ուիթքոֆը շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Պուտինի հետ․ Թրամփը մեկնաբանել է իր հատուկ բանագնացի և ՌԴ նախագահի հանդիպումը

Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպման մասին գրել է սոցիալական ցանցերում:

«Նշանակալի առաջընթաց է գրանցվել: Ես դրա մասին տեղեկացրել եմ մեր որոշ եվրոպացի դաշնակիցներին: Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և մենք կաշխատենք դա անել առաջիկա օրերին և շաբաթներին»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031