Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ՝ Ռուսաստանից նավթ գնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրք է սահմանել Հնդկաստանի նկատմամբ, որը կգումարվի ավելի վաղ հայտարարված 25% մաքսատուրքին։ Նա այս քայլը պատճառաբանել է Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնմամբ։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի կատարողական հրամանագրում, որը հրապարակել է Սպիտակ տունը։

«Հնդկաստանի կառավարությունն այժմ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներմուծում է Ռուսաստանի Դաշնության նավթը։ Համապատասխանաբար, և համաձայն գործող օրենսդրության, Հնդկաստանից Միացյալ Նահանգների մաքսային տարածք ներմուծվող ապրանքները ենթակա են լրացուցիչ 25% տուրքի», – ասվում է հրամանագրում։

Նոր մաքսատուրքը պետք է ուժի մեջ մտնի 21 օրից, իսկ ավելի վաղ հայտարարված 25% մաքսատուրքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 7-ից։

Հնդկաստանի նկատմամբ նոր մաքսատուրքն այժմ ամենաբարձրն է ԱՄՆ-ի առևտրային գործընկերների շրջանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031