Բաժիններ՝

ԱՄՆ-ն մտադիր է 100% մաքսատուրքեր սահմանել միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար. Թրամփ

Միացյալ Նահանգները մտադիր է մոտ 100%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր սահմանել միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար: Այս մասին օգոստոսի 6-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ, որը նվիրված էր հաջորդ մի քանի տարիների ընթացքում ամերիկյան տնտեսությունում 600 միլիարդ դոլար ներդնելու՝ Apple ընկերության ծրագրերին:

Ըստ Reuters-ի՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարածքում սարքավորումներ արտադրող տեխնոլոգիական ընկերությունները հարկադրված չեն լինի վճարել մաքսատուրքեր:

«Այլ կերպ ասած՝ մենք մոտավորապես 100% մաքսատուրքեր կսահմանենք միկրոսխեմաների և կիսահաղորդիչների համար: Բայց եթե դուք (արտադրությունը) կազմակերպում եք Միացյալ Նահանգներում, հարկադրված չեք լինի վճարել», – ասել է Սպիտակ տան ղեկավարն Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:

Այս մաքսատուրքերը չեն վերաբերի նաև այն ընկերություններին, որոնք մտադիր են իրենց արտադրությունը տեղափոխել ԱՄՆ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս