ՀՀ արտաքին քաղաքական տարեվերջյան գլխավոր ինտրիգն այն էր, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կմեկնի՞ Սանկտ Պետերբուրգ։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Պայքար»-ն աջակցում է «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր կոալիցիային և երկրի պետական կառավարման նախարարությունից պահանջում է վերստուգել ընտրացուցակները դեկտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ խախտումների հնարավոր խախտումների բացահայտման համար։
O3AMTnXDES0
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփման լավ հնարավորություն կլինի։ Այդպես է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է մեծացնել զինված ուժերի իրական թվակազմը՝ հասցնելով ավելի քան 247 հազարի։ Այդ նպատակով առաջին հերթին ենթադրվում է ավելացնել վճարումները զինվորականների որոշակի կատեգորիաների համար։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժում է պատանդների ազատ արձակման շուրջ ցանկացած բանակցություններ՝ որպես նախապայման առաջ քաշելով Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը Գազայի հատվածում։
ՄԱԿ-ի 2023 թվականի բյուջեն կազմել է 3,4 միլիարդ դոլար, 2022 թվականի բյուջեն՝ 3,1 միլիարդ դոլար:
Առաջին դատական նիստը նշանակվել է 2024 թ. հունվարի 7-ին:
Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Ռուսաստանն անպայման հարված կհասցնի Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններին, եթե դրանք ստեղծվեն։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր Թելեգրամ-ալիքում։
Խաղաղության պայմանագիրը ամեն ինչ 100 տոկոսով չի լուծի։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանական հեռուստատեսության հարցազրույցում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Թուրքիայի արտգործնախարարը պարզ ասում է, որ նախապայմանների զինանոցը սպառված չէ, այդ միջոցները կիրառվելու են և անվերջ են կիրառվելու։ Չկա այն կետը, որտեղ կարող են ասել, որ այս կետում, եթե Թուրքիայի ու Ադրբեջանի պայմանները բավարարվի, դրանից հետո նրանք պատրաստ կլինեն ամեն ինչի՝ խաղաղության և այլն։
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաալիքի նկարահանող խումբը փորձել է ուղիղ եթերում լուսաբանել, թե ինչպես է իսրայելական ոստիկանությունը արգելում Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իրականացնել հերթական ուրբաթօրյա աղոթքը:
Թուրքիայում նկատվում է վարակների աճ, շտապօգնության բաժանմունք այցելող հիվանդների թիվը կրկնապատկվել է:
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, կերգի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա համերգին։ Այս մասին նշված է Ախալցիխեի քաղաքապետարանի հրապարակման մեջ:
Փաշինյանի համար իշխանությունը ոչ թե միջոց է՝ իրացնելու Հայաստանի պետական շահերը, այլ նպատակ՝ Հայաստանի պետական շահերի միջոցով պահպանելու սեփական իշխանությունը։
Բյուջեն ներառում է 800 մլն դոլարի օգնություն Ուկրաինային, միաժամանակ նախատեսվում է խստացնել վերահսկողությունը Կիևին հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ։
Սուրբ Ծննդյան նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնյաներին կոչ է արել Սուրբ Ծնունդը չշփոթել սպառողականության հետ, այլ նշել Քրիստոսի ծնունդը՝ կիսվելով նրանց հետ, ովքեր միայնակ են և կարիքի մեջ են:
Հրամանատարի խոսքով՝ ռազմածովային ուժերի կազմում կընդգրկվեն նաև ուղղաթիռային համալիրներ, որոնք առաջին անգամ հագեցած են ՌԷՊ և հետախուզական համակարգերով, ինչպես նաև նավահանգստային ու խարիսխային քարշակ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ «բազմաթիվ» հարձակումներ է արձանագրել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ և պատասխան կրակ է արձակել, նաև հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման մի շարք ռազմական թիրախներին: Տեղեկությունը նշված է իսրայելական բանակի Telegram-ալիքում։
Պաղեստինյան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհված լրագրողների թիվը հասել է 103-ի:
Բորելը Ռուսաստանին անվանել է մեծ տերություն, որը սպառնում է եվրոպական ժողովրդավարությանը։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դիմել է երկրի խորհրդարանին՝ աշնանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու կոչով, հայտնում է Agora-ն։
Մայիսին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները պայմանավորվել են Եվրախորհրդարանի հաջորդ ընտրություններն անցկացնել 2024 թվականի հունիսի 6-ից հունիսի 9-ը։
Ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեսպանի տված տեղեկությունից զարմանալ պետք չէ, քանի որ, չնայած Երևանի հռետորաբանությանը, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ աշխատել, պարզապես այդ բացասական ֆոնին երկկողմ ռեալ աշխատանքները չեն երևում, երևի թե նաև չեն ներկայացվում։ Ըստ նրա, սպասելի էր նաև այն, որ եթե Երևանն ինչ-ինչ հարցերում ունի դժգոհություն, դա պետք է վերանայվի, ու դրական է, որ դա ներկայացնում է դեսպանը։
Քեմերոնի խոսքով՝ աշխարհում վտանգի ու անապահովության աստիճանը նախորդ տարիների համեմատ չափազանց բարձր մակարդակի վրա է։
Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Google Trends-ը հրապարակել է 2023 թվականի գլխավոր իրադարձությունները` աշխարհում (տե՛ս կից նկարը) և ըստ առանձին երկրների։