ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջ քաշված երեք սկզբունքները միջազգային իրավունքին համահունչ են ու լեգիտիմ.
Հայաստանի ԱԳ նախարարը, պատասխանելով «3+3» ձևաչափի մասին հարցին, խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից։ Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վրա են աշխատում. «Օրեր առաջ ստացանք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք, իհարկե, կուսումնասիրենք ու պատշաճ կարգով կներկայացնենք մեր առաջարկները»,- ասել է նա։
Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում նախատեսվում է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնել։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են։ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այնպես, ինչպես 35 տարի առաջ, այժմ ևս հայությանը չարաբախտություն է վիճակվել վերապրել գաղթ ու հայրենազրկում, կյանքի սպառնալիքներ ու ունեզրկում: Պատմության այս արատավոր շրջապտույտը հնարավոր է կասեցնել միայն միջազգային ջանքերով հանցագործին պատասխանի կոչելով, պատմական արդարությունը վերականգնելով և իրապես մարդասիրական սկզբունքների վրա հիմնված միջպետական ու միջազգային հարաբերություններ կառուցելով:
Դեկտեմբերի 25-ին ԵԱՏՄ երկրներն Իրանի հետ ստորագրել են ազատ առևտրի լիաֆորմատ համաձայնագիր։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայկական տեղանունների աղավաղման կապակցությամբ։
Զախարովան պարզաբանել է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հետ առևտրատնտեսական կապերի շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։
Վերջում հիշեցնեմ մի բան. էդ ռևանշ, ռևանշ, որ սրանք ամբողջ օրը վախից բարբաջում են, մեկ ա մի օր լինելու է, ուղղակի մոտներդ ֆիքսեք, որ դա ազգային ուժերի գործն ա, որոնցից սարսափում են թուրքահպատակ զույգերը՝ նիկոլոսն ու իլհամը»:
Աբխազիայի խորհրդարանը վաղ առավոտյան վավերացրել է «Ռուսաստան-Աբխազիա պայմանագիրը», որով Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը հանձնվեց Ռուսաստանին: Այս մասին դեկտեմբերի 26-ի երեկոյան դե ֆակտո խորհրդարանի շենքի մոտ հավաքվածներին ասել է օրենսդիր մարմնի խոսնակ Լաշա Աշուբան։
Առնվազն 18 մարդ է զոհվել Ինդոնեզիայի չինական գործարանում բռնկած հրդեհի հետևանքով, այդ թվում՝ 8 չինացի աշխատակից։
Ամերիկացի զինվորականները դեկտեմբերի 26-ին Կարմիր ծովում խոցել են 12 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և 5 հրթիռ: Հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Ընդլայնված կազմերով հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Տնտեսությունը քաղաքականությունից կամ անվտանգությունից զատելը դասական անգրագիտություն է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` Պետերբուրգում հնչեցրած հայտարարությանը։
Նա այսօր բանտարկված է Բաքվում՝ հանրապետության երեք նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի և երկու նախկին սպաների՝ Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի հետ:
Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարների ասուլիսը՝ Երևանում. ՈՒՂԻՂ
«Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ մեկ օրվա ընթացքում երկու մարտիկ է կորցրել իսրայելական հարվածների հետևանքով։ Զոհվել է նաև Քաղաքացիական պաշտպանության ծառայության մեկ փրկարար։ Խաղաղ բնակիչների թվում վիրավորվել է հինգ մարդ։
Տարին բարդ էր Հայաստանի համար. Զախարովան շնորհավորեց հայ ժողովրդի գալիք տոները
Հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Ամիր Աբդոլլահիանը նախատեսում է քննարկել Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները, ինչպես նաև «3+3» ձևաչափը Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման համար։
ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Կենտրոնական Կասայիի կառավարությունը կգնահատի արտակարգ պատահարի պատճառած նյութական վնասը:
Փաստաթղթի համաձայն՝ ղեկավարները քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած բոլոր պատանդներին՝ ներառյալ ամերիկացի քաղաքացիներին ազատելու անհետաձգելի ջանքերը։ Բացի դրանից, նրանք խոսել են «Գազա կենսականորեն կարևոր մարդասիրական օգնության մշտական հոսքի մեծացմանն ուղղված ջանքերի մասին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի տարեվերջյան բրիֆինգը. ՈՒՂԻՂ
Կոչ ենք անում արցախյան համառությամբ, հետևողականությամբ հետամուտ լինելու այդ գործին՝ որպես գործունեության սկզբունք որդեգրելով «Արցախ վերադարձի մեր ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով» կարգախոսը»։
Դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, որոնց մասին տեղեկությունները տրամադրել է ադրբեջանական կողմը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։
Փաշինյանն ու Ալիևը հանդիպումից միասին դուրս եկան
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային հակամարտության աճող ռիսկի մասին, քանի որ Իրանի հետ լարվածությունը մեծանում է:
Աբդոլլահիանը «ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման շուրջ և ընդգծել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի իշխանությանը։