Բաժիններ՝

Ճապոնիայում տեղատարափ անձրևների զոհերի թիվը հասել է 195-ի

Ճապոնիայում սաստիկ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումներ եւ սողանքների զոհերի թիվը հասել է 195-ի, եւս ավելի քան 20 մարդ անհայտ կորել է: Հուլիսի 12-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսեհիդե Սուգան:

«Երկրի արեւմուտքում տեղատարափ անձրեւների հետեւանքով զոհվել է 195 մարդ, եւս չորսը գտնվում է սրտի եւ թոքերի կանգի վիճակում (Ճապոնիայում այսպես են կոչում կլինիկական մահը, որն ախտորոշել կարող են սոսկ բժիշկները – ծանոթ. խմբ.): Նաեւ 23 մարդ համարվում է անհայտ կորած»,- ասել է նա: Նրա խոսքով՝ շուրջ 40 մարդ , գլխավորապես Հիրոսիմայի պրեֆեկտուրայում, առայժմ կապի մեջ չի մտնում: Հեղեղումների հետեւանքների վերացմանը եւ կորածների որոնումներին մասնակցում է շուրջ 70 հազար մարդ:

Ճապոնիայում սաստիկ տեղատարափ անձրեւները մոլեգնել են անցյալ շաբաթվա կեսերին՝ «Պրապիրուն» թայֆունի ներգործության պատճառով: Երկրի մի քանի շրջաններում մի քանի օրում տեղացել է ավելի քան 1000 միլիմետր անձրեւ, ինչը հանգեցրել է գետերի վարարման եւ սողանքների: Դա հեղեղումներից զոհվածների ամենամեծ թիվն է 1953 թականից ի վեր: Այն ժամանակ երկրի արեւմուտքի Կյուսյու կղզում զոհվեց 759 մարդ, ավելի քան 450 հազարը զրկվեց օթեւանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս