Իրանում պատրաստվում են հայկական ամենամեծ տարեկան կրոնական միջոցառմանը

Իրանը պատրաստվում է հուլիսի 14-ին մեկնարկող եռօրյա հայկական տարեկան հավաքին: 64-րդ անգամ անցկացվող միջոցառումն ուխտագնացության ու հոգևոր արարողության տեսքով կկայանա Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Չալդորան քաղաքի Սուրբ Թադեոս վանքում: Այս մասին գրել է իրանական ifpnews.com կայքը: «Կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և պաշտոնյաներ են ներառված հայերի տարեկան ամենամեծ հավաքի՝ Պատարագի անցկացման կազմակերպչական աշխատանքներում»,-գրել է կայքը:

Հազարավոր հայեր Իրանից ու Հայաստանից, այլազգիներ Սիրիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Գերմանիայից և Կանադայից կմասնակցեն արարողությանը: Կազմակերպիչները հոգ կտանեն, որ միջոցառումն անցնի խաղաղ և անվտանգ պայմաններում՝ ապահովելով բժշկական ծառայությունների, ոստիկանական ուժերի կողմից հսկողություն և այլն:

Չալդորանի նահանգապետ Քարիմ Հոսեյնզադեն ասել է. «Իսլամը խաղաղության ու եղբայրության կրոն է, և իսլամական Իրանում տարբեր կրոնների հետևորդների կրոնական արարողությունների կազմակերպումը վկայում է Իրանում կրոնների խաղաղ համակեցության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031