
Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների թիվը հասել է 34-ի

Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների թիվը հասել է 34-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդպիսով, երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է ևս չորս թեկնածուի:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին:
Համաձայն նախնական հարցումների՝ ընտրություններում առաջատարն է շոումեն Վլադիմիր Զելենսկին, ում իրենց աջակցությունն է հայտնել հարցվողների 21.9 տոկոսը, հաջորդը Յուլիա Տիմոշենկոն է՝ 19.2 տոկոսով, իսկ նրան հաջորդում է գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 14,8 տոկոսով: