Նյու Յորքի նահանգում մտադիր են օրինականացնել մարիխուանայի վաճառքը բուժական նպատակներով
Նյու Յորքի նահանգի օրենսդիրները համաձայնության են հասել կանաբիսի վաճառքի օրինականացման շուրջն ուժերի վերականգնման նպատակով: Մարտի 24-ին այդ մասին հաղորդել է New York Post թերթը՝ վկայակոչելով նահանգի օրենսդիր ժողովի մի անդամի։
Հրատարակության տեղեկատվությամբ՝ համապատասխան նախաձեռնությունը կներառվի նահանգի հաջորդ տարվա բյուջեում: Դրա վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Սպասվում է, որ օրենսդիր ժողովի երկու պալատներում, որոնք վերահսկվում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից, օրենսդիրների մեծամասնությունը հանդես կգա օրինագծի պաշտպանությամբ:
Նախնական պայմանավորվածության համաձան՝ Նյու Յորքի՝ 21 տարեկանից բարձր բնակիչներին կթույլատրվի անձնական օգտագործման համար պահել մինչեւ 85 գրամ կանաբիս: Ըստ որում, ինչպես ճշտում են հրատարակության աղբյուրները, սպասվում է, որ 2022 թվականի դեկտեմբերից կսկսվի դրա պաշտոնական վաճառքը մասնագիտացված խանութներում: Նաեւ նահանգում կստեղծվի հատուկ կարգավորող մարմին: Առայժմ մարիխուանան Նյու Յորքի նահանգում թույլատրված է օգտագործել սոսկ բուժական նպատակներով: Այն դեպքում, եթե համապատասխան օրինագծն ընդունվի, Նյու Յորքը կդառնա տանսհինգերորդ նահանգը, որտեղ թույլատրված են կանաբիսի վաճառքը եւ օգտագործումն ուժերի վերականգնման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: