Մեծ Բրիտանիայի 3 նախարարի, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի անձնական բջջային հեռախոսահամարները հրապարակվել են առցանց։
«Ճիշտ այնպես, ինչպես Թրամփը ճիշտ գրեց հավերժական Պարսից ծոցի անունը, շատ չանցած՝ կա՛մ կշտկվի Հորմուզի նեղուցի վերաբերյալ նրա մոլորությունը, կա՛մ մենք ինքներս կցնդեցնենք մոլորության մեջ ապրող այդ մարդու պատրանքները», — հայտարարել է նա:
Դա պայմանավորված է Սեուտայում միգրանտների առջև ծառացած կենցաղային ծանր պայմաններով, մասնավորապես՝ սննդի, ջրի և կացարանի պակասով։
Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն է կանգնած Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և այլևս չօգտագործվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևում։ Բարաքն այս թեմայի շուրջ գրառում է կատարել X հարթակում՝ քննադատելով «անտեղի էսկալացիան»։
Սպիտակ տան ղեկավարը վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցը: Նրա խոսքերին արձագանքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ջրային զարկերակը կառավարում է Իրանը:
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Հանրապետության Օրեխովատկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև ծովային շրջափակումը և նավթային պատժամիջոցները չվերացվեն. հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ինչո՞ւ է Վրաստանում դեղերի տեսականին ավելի լայն, իսկ գներն՝ էժան. Բադալյանը հայտնագործեց պատճառը
Վերջին ամիսների ընթացքում գլխավոր դատախազ Թոդ Բլանշի հանձնարարությամբ մենք աշխատել ենք ծրագիր մշակելու ուղղությամբ, որը թույլ կտա վերականգնել 30 միլիոն ամերիկացիների զենք կրելու իրավունքը
«Պաշտպանության նախարարությունը հետևում է բացարձակ անհանդուրժողականությանքաղաքականությանն այն ակադեմիական գործընկերությունների նկատմամբ, որոնք վտանգ են ներկայացնում մեր ազգային անվտանգության համար»,-հայտարարել է հետազոտությունների ևզարգացման գծով պաշտպանության փոխնախարար Էմիլ Մայքլը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարարության տվյալներին, 2013 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Ուկրաինայի պետական արտաքին և ներքին պարտքն ըստ Ուկրաինայի Ազգային բանկի ընթացիկ փոխարժեքի կազմել է 13 միլիարդ դոլար, մինչդեռ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ այն հասել է գրեթե 212 միլիարդ դոլարի (ավելանալով 199 միլիարդ դոլարով):
Մոսկվան Եվրոպայի համար դառնում է գնալով ավելի մեծ սպառնալիք․ Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հայտնվելը, Լեհաստանում ռուսական հրթիռի ընկնելը, Ռումինիայում դրոնի կործանումը և Բալթյան երկրների օդային տարածքի բազմակի խախտումները։ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ-ի նախկին տնօրեն Լեոն Պանետտայի խոսքով՝ դրանք տագնապալի ազդակներ են այն բանի, որ Վլադիմիր Պուտինը համակարգված կերպով փորձարկում է Եվրոպայի պաշտպանունակությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ 2026 թվականի 7 ամիսներին (առանց հուլիսի համար ԵԱՏՄ երկրների տվյալների հաշվառման) հայրենական ընկերությունները արտահանել են ավելի քան 66 հազար տոննա մակարոնեղեն՝ մոտ 112 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը դրամական արտահայտությամբ աճել է 7%-ով։ Այս մասին հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հավաստմամբ` Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանված է։
Թայվանի նախագահ Լայ Ցինդեն հայտարարել է 2027 թվականին երկրի յուրաքանչյուր բնակչին 314 դոլար (10 հազար տայվանական դոլար) կանխիկ վճարելու պլանների մասին՝ պատճառաբանելովպետության տնտեսության բուռն աճի տեմպերը՝ պայմանավորված արհեստականբանականության նկատմամբ համաշխարհային մեծ պահանջարկով:
Գերատեսչությունը վճռական բողոք է հայտնել ռուսական մեդիատարածքում հանրապետության հասցեին հնչող «սադրիչ, վիրավորական և սպառնալի» հայտարարությունների կապակցությամբ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։
Այս հայտարարությունից առաջ՝ օգոստոսի 17-ին, հութիները ստանձնել էին Կարմիր ծովի ափին գտնվող Մոխայի նավահանգստի մերձակայքում գտնվող դեսանտային ռազմանավի հրթիռակոծման պատասխանատվությունը։
Դիվանագետը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կատարած ուղևորության պատճառով Տոկիոյի հայտնած բողոքից հետո։
Վիետնամի արտաքին գործերի նախարար Լե Հոայ Չունգը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից.
Պարբերականի տեղեկություններով՝ տեսուչները նախորդ շաբաթ ստուգումներ են սկսել հայկական դպրոցներում՝ իրենց հետ ունենալով Հայաստանից եկած աշակերտների անունները ընդգրկող ցուցակներ։ Նրանք հետաքրքրվել են նաև նախորդ տարիներին սովորած աշակերտների հետագա ճակատագրով։
«Մոսկվա 24» հեռուստաալիքի հաղորդավար Իվան Կնյազևի, քաղաքագետ ու մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի և հեռուստալրագրող Ալեքսեյ Չադաևի դեմ։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ դատարանի որոշմամբ՝ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ամերիկյան պարբերականների փոխանցմամբ՝ George Washington-ի տեղափոխումը Մերձավոր Արևելք Խաղաղ օվկիանոսի ավազանը որոշակի ժամանակով կթողնի առանց ամերիկյան ավիակիրների մշտական ներկայության:
Նա հավելել է, որ Իրանը «պաշտպանել է քուրդ բարեկամներին» Սադդամ Հուսեյնից և «Իսլամական պետությունից», նաև շնորհակալ է նրանց կողմից Իրանի սահմանին անվտանգության ապահովման համար։
Արաղչին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի «անվերապահ հանձնվելու» պահանջը չի իրականացել, քանի որ Թեհրանն, ի վերջո, ընդունել է հրադադարը և բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ իր սեփական պայմաններով։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացներին միջամտելու հնարավորությունների քննարկումը, ինչպես նաև ադրբեջանի ժողովրդի և Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ ֆիզիկական բռնության կոչերն անընդունելի են։
Ուկրաինական անօդաչուների՝ Մոսկվայի ուղղությամբ իրականացրած հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորն է եղել։
Թուրքիան 9 նոր դեսպան է նշանակել Մերձավոր Արևելքի և Ծոցի երկրներում։ Նշանակման որոշումները ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այն հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում:
Ռուսաստանը հայտարարել է, որ Լոնդոնը «միտումնավոր կերպով ընտրում է ուկրաինական ճգնաժամի սրման» ուղին այն հաղորդագրություններից հետո, ըստ որոնց Ռուսաստանի տարածքում թիրախներին հարվածելու համար օգտագործվել են բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը։