Աղբյուրները, որոնց շարքում կա նաև իրանցի պաշտոնյա, նշել են, որ Թուրքիայի հետախուզական գործակալությունը վերջին օրերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) զգուշացրել է քուրդ զինյալների կողմից սահմանը հատելու մասին։
Նա ֆիլիպինցի գործընկերոջ՝ Թերեզա Լազարոյի հետ հայտարարել են Տոկիոյի կողմից 6 միլիոն դոլարի օգնության տրամադրման մասին, որը կուղղվի Ճապոնիայի կողմից Մանիլայի ռազմածովային կարողությունները բարձրացնելու համար նվիրաբերված նավակների տեղավորման համար նախատեսված օբյեկտների կառուցման ֆինանսավորմանը։
Նա նշել է, որ երկրորդ փուլով Գազայում նախատեսվում է ստեղծել անցումային տեխնոկրատական պաղեստինյան վարչակազմ, Գազայի կառավարման ազգային կոմիտե և սկսել Գազայի լիակատար ապառազմականացման և վերակառուցման գործընթաց, չարտոնված անձնակազմի զինաթափում:
2018 թվականից այս կողմ Հայաստանում երբեք ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, ու մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը։
Այսօրվա ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հերքեց տեղեկությունը, թե Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել սիրիացի 2 վարձկանների վերադարձման դիմաց։ Նրա խոսքով՝ այս երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն։
Իրանի Իսլամական Հանրապետությունում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով զոհվել է 2 հայ։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խոսքը հաստատված դեպքերի մասին է։
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան կողմը նախնական արդեն 140 միլիոն դոլար է հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար:
Արմեն Հովասափյանը գրում է. «ԱՄՆ-ի կողմից իրականացվող «սանկցիաների պատերազմը» ունի հստակ թիրախներ՝ Չինաստանն ու Իրանը, բայց առաջնայինը միանշանակ Չինաստանն է։ Վաշինգտոնի ռազմավարական նպատակը Պեկինի տնտեսական ու էներգետիկ հնարավորությունների սահմանափակումն է»:
Flightradar24-ը հայտնում է, որ Իրանը հիմա միայն հատուկ թույլտվություն ունեցող միջազգային չվերթեր է ընդունում։ Իրանի իշխանությունները բողոքի ցույցերի ֆոնին ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը պարզել է, որ բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցը Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում գտնվող դեսպանատան բաժիններից մեկի քարտուղարի պաշտոնում աշխատելու քողի ներքո։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն։
Չորս հայերի ազատարձակումը չի նշանակում արդարություն․ Բաքվում դեռ 19 գերի կա
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ զրույցում Արաղչին կրկին ընդգծել է իրանցիների «վճռականությունն ու միասնությունը ցանկացած խռովության դեմ պայքարում»։
Դանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև Գրենլանդիայի հարցի վերաբերյալ բանակցությունները բացահայտել են կողմերի միջև հիմնարար տարաձայնություններ: Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը, հաղորդում է The Washington Post թերլը:
Արաղչին կատարվածի համար մեղադրել է Իսրայելին՝ նշելով, որ տեղի ունեցածն իսրայելական ծրագրի մաս է եղել։
Կատարվածի առնչությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է ներկայացրել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից հաստատված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության նշանակությունը պետք է գնահատել, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Դեսպանատունը նաև նշել է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն այլընտրանքային ուղիներ՝ Ադրբեջան մուտք գործելու սահմանափակումների պատճառով
Նախագահությունն ԱՄՆ-ի խնդրանքով մտադիր է Իրանի իրադրության վերաբերյալ ճեպազրույց նշանակել հինգշաբթի օրը՝ 2026 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:00-ին
Հայտարարության մեջ նշվել է, որ Իրանում այս պահին գտնվում են մոտ 600 իտալացիներ, մեծ մասը՝ մայրաքաղաք Թեհրանում։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Իրանում դադարեցվել են ցուցարարների սպանությունները և կասեցվել են նախատեսվող լայնածավալ մահապատիժները։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։
Flightradar24-ի տվյալներով երևում է, որ իրանական ավիափոխադրողներ Mahan Air, Yazd Airways և AVA Airlines ընկերություններն առաջինն են, որ վերսկսել են թռիչքները երկրի օդային տարածքում։
Նրա խոսքով՝ Իրանում ներկայումս բողոքի ցույցեր չկան, և երկրում հանգստություն է տիրում։
Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների G7-ի արտաքին գործերի նախարարները և Եվրամիության գերագույն ներկայացուցիչը, խորապես մտահոգված
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանում ցուցարարներին հորդորել էր շարունակել բողոքի ակցիաները՝ վստահեցնելով, որ օգնությունը ճանապարհին է։
Մեզ տեղեկացրել են, և բավականին հստակ, բայց մենք կպարզենք: Բայց մեզ ասել են, որ Իրանում սպանությունները
Չեխիայի նախկին կառավարությունը Ուկրաինայի համար զենքի վրա ծախսել է ավելի քան 700 միլիոն դոլար, հայտարարել է վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Այս մասին գրում է Ceske Noviny-ն:
Թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի ավտոմոբիլային ոլորտը 2025 թ․-ին արձանագրել է պատմական ռեկորդ՝ արտահանումը հասցնելով 41․5 մլրդ դոլարի։ «Ուլուդաղ» ավտոմոբիլային արդյունաբերության արտահանողների միության տվյալներով՝ ոլորտի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 11․6%-ով՝ պահպանելով առաջատար դիրքը երկրի ընդհանուր արտահանման մեջ՝ 17․5% մասնաբաժնով։
Հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձերով պայմանավորված տարաձայնությունների տարրերը դուրս են գալիս ջրի երես։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, գրել էր, թե Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական գործողությունը հավանական է թվում և կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։