
Բլինկենը պլանավորում է այցելել Իսրայել, Պաղեստին, Մարոկո և Ալժիր. Axios

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պլանավորում է այցելել Իսրայել, Պաղեստին, Մարոկո եւ Ալժիր: Այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Axios պորտալը՝ վկայակոչելով չորս իսրայելական եւ ամերիկյան աղբյուրներ։ Պորտալի տվյալների համաձայն՝ ուղեւորությունը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որը տեղի կունենա մատի 24-ին Բրյուսելում, եւ մարտի 25 – 26-ը Լեհաստան Բլինկենի այցից հետո:
Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կուղեկցի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին: Սպասվում է, որ Բլինկենը մարտի 26-ին կժամանի Երուսաղեմ, որտեղ հանդիպում կանցկացնի Իսրայելի կառավարության անդամների հետ: Այնուհետեւ նա կուղեւորվի Ռամալլա քաղաք Հորդանան գետի արեւմտյան ափին՝ Պաղեստինի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար: Դրանից հետո պետքարտուղարը կայցելի Մարոկո եւ Ալժիր: Ավելի վաղ պորտալը, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել էր, որ մարտի վերջին Բլինկենը մտադիր է այցեր կատարել Իսրայել, Պաղեստին, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: