«Այն, ինչ արվել է, դեռևս արդյունք չի տվել, որպես հետևանք՝ գազ չունենք». Արցախի նախագահի խոսնակ

Չորրորդ օրն է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով զրված է գազամատակարարումից։

Մարտի սկզբին Հայաստանից Արցախին գազ մատակարարող խողովակը վնասվել էր, թեև պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց կան հիմնավոր կասկածներ, որ այն պայթեցրել է ադրբեջանական կողմը, քանի որ այդ տարածքը գտնվում է  նրանց օկուպացիայի տակ։ Մեկ օր գազամատակարարումը վերականգնելուց հետո, թշնամին այն կրկին դադարեցրել է, քանի որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գազատարի վրա փական է դրել։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ Արցախը շարունակում է զրկված մնալ գազից։

«Այն, ինչ արվել է, դեռևս արդյունք չի տվել, որպես հետևանք՝  գազ դեռևս չունենք»,- նշեց Լուսինե Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է գազամատակարարման բացակայության դեմ ուղղված արցախցի կանանց կողմից իրականացվող այսօրվա խաղաղ ակցիային՝ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ չի կարող ասել, թե այդ ամենը որքանով կարող է օգնել գազամատակարարումը վերականգնելուն։

«Կանխատեսումներ չեմ կարող անել։ Կարող եմ միայն ասել, որ քայլեր կատարվում են, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի»,- հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս