Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել առաջիկայում: Այս մասին օրերս հայտնել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: «Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել էր Չավուշօղլուն:
Կորոնավիրուսի «հրեշավոր» ալիք է սկսվում ԱՄՆ-ում. հիվանդների թիվը կարող է գերազանցել այն տվյալները, որոնք գրանցվել են անցած դեկտեմբերին եւ հունվարին: Այդ մասին հայտարարել է սրտաբան, գենոմիկայի պրոֆեսոր եւ Սկրիպսի տրանսլյացիոն հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էրիկ Տոպոլը: Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում գրանցվել է հունվարից ի վեր կորոնավիրուսով հիվանդացածների ամենամեծ թիվը՝ 243619:
Ռուսաստանը կառուցողականորեն եւ արագ ձեւակերպել եւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ է ուղակել անվտանգության երաշխիքների՝ իր առաջարկությունները եւ պատրաստ է դրանք քննարկելու նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հարթակում:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փոխհատուցում կվճարի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել:
Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ մշակում են բարձրտեխնոլոգիական սպառազինություն: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։
Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման:
Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք:- խմբ.) ունենալու համար:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին:
Դեկտեմբերի 23-ին հուժկու պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաքում: Այդ մասին հայտնել է Khaama Press տեղական գործակալությունը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ, թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը»։
Դեկտեմբերի 22-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի հարավ – արեւմտյան ափի մոտ:
2020-ի մարտին սոցցանցում հրապարակած ծաղրանկարի պատճառով թուրք լրագրող Էնվեր Այսևերի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։ Բացված դատական գործով որոշումն արդեն կայացվել է։ Լրագրողը նախ դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, ապա դատարանը նվազեցրել է պատժաչափը 7 ամիս 15 օրվա, վերջում էլ այն փոխարինել 4500 լիրա (360 դոլար) տուգանքի:
Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով ախտահարման թվաքանակը հասել է 24-ի: Այս տվյալները հայտնել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հանդես գալով ճեպազրույցում, որը տեղի է ունեցել Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստից հետո։
Մադագասկարի ափերի մոտ բեռնատար նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի:
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքի տարածքից զորքերի դուրսբերումը, սակայն պահպանել է ներկայությունը ռազմական խորհրդատուների մակարդակով: Այս մասին հայտնել է Իրաքի ԶՈՒ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թահսին ալ-Հաֆաջին:
Կանադական հայտնի Ֆրեյզերի ինստիտուտի պատրաստած «Գլոբալ ազատությունների զեկույց-2021»-ի տնտեսության ու քաղաքացիների ազատության վարկանիշային աղյուսակում Թուրքիան 165 երկրների շարքում հայտնվել է 139-րդ հորիզոնականում:
Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչուր տարի պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով նախատեսված են ծախսեր, քանի որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, ուսումնասիրման ու օգտագործման բնագավառը Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի կարևորագույն և առանձնահատուկ ոլորտներից է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանն է:
Թուրքիայում ձերբակալվել է ամերիկացի դիվանագետ, ով մեղադրվում է իր անձնագիրը սիրիացու վաճառելու մեջ, ինչի միջոցով վերջինս պետք է մեկներ Գերմանիա։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Վրացագետ Ջոնի Մելիքյանը դրական է գնահատում Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցը՝ կարևորելով երկու երկրների միջև ակտիվ երկխոսությունը հատկապես տարածաշրջային տրասնֆորմացիաների համատեքստում:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտնել է, որ կցանկանա դառնալ նախագահ, երբ լրանա այդ պաշտոնին գործող նախագահ Սերջիո Մատարելայի պաշտոնավարման ժամկետը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կլուծարվի և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Աշխարհը հեռու է կորոնավիրուսի համավարակի ավարտից, սակայն ունի միջոցներ այն հաղթահարելու համար: Լրագրողների հետ զրույցւոմ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ:
Շուրջ հարյուր մարդ է անհետ կորել սողանքի հետեւանքով, որը տեղի է ունեցել Կաչինի նահանգի Փհանքան փոքրիկ քաղաքի շրջանում գտնվող նեֆրիտ արդյունահանող հանքում: Այդ մասին հաղորդել է Irrawaddy տեղական հրատարակությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական ոլորտներում համագործակցության զարգացման, համատեղ զորավարժությունների անցկացման, աշխատանքային հանդիպումների կազմակերպման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ահաբեկչություն կատարելու փորձի համար երկրում յոթ մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:
Գերմանիան խիստ մտահոգ է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ: Այս մասին Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը:
Դեկտեմբերի 22-ին սկսվել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբխի ժայթքումը Ֆրանսիայի Ռեյոնիոն կղզում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում: