Բաժիններ՝

Բելառուսի նախագահը հայտնել է ահաբեկչություն կատարելու փորձի համար ձերբակալությունների մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ահաբեկչություն կատարելու փորձի համար երկրում յոթ մարդ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ահաբեկչություն է ծրագրվել՝ ընդդեմ պետական ծառայողների, մասնավորապես՝ ընդդեմ դատախազության աշխատակիցների»,- հայտնել է Լուկաշենկոն: Նա ընդգծել է, որ համաձայն ներքին գործերի նախարարի՝ իրեն հայտնած տեղեկատվության՝ յոթ անձի ձերբակալել են, ևս մեկին փնտրում են: «Կգտնենք, կարծես թե փախել է Ռուսաստան: Սակայն այնտեղից մեզ կհանձնեն»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031