«1992թ.-ի նախատոնական օրն ավելի տրամադրող էր, քան հիմա». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փողոցում հանդիպում եմ ծանոթ-անծանոթների… Բարևում են, ապա խամրած աչքերով ու կարկամած ձայնով, զգում եմ, փորձում են շնորհավորանքի նման ինչ-որ բան ասել, բայց նկատելով հայացքիս ոչ տոնական ելևեջները, կամ շարունակում են ճանապարհը, կամ, պարզապես հարցնում՝ ո՞նց եք… Իսկ ես, իմ սովորության համաձայն, պատասխանում եմ՝ ոնց ասեք…

Հաշված ժամեր անց հերթական տարին կավարտվի, իսկ ես շարունակում եմ քայլել… Թվում է, թե իմ հետ քայլում է նաև մայթը, ճանապարհը, փողոցը… Փորձում եմ հիշել, թե իմ կյանքում էլի երբ է եղել այսպիսի դժվար ու տխուր դեկտեմբերի 31 և մտաբերում եմ 1992-ը, երբ բռնազավթված էր Շահումյանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը, թշնամու վերահսկողության տակ էին Ասկերանի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ գյուղեր, փակման վտանգի տակ էր Բերձորի միջանցքը…

…Զուգահեռում եմ այսօրվա վիճակը ուղիղ 30 տարի առաջ ստեղծված վիճակի հետ և համոզվում, որ 92-ի նախատոնական օրն ավելի տրամադրող էր, քան հիմա, որովհետև այն ժամանակ մենք գիտեինք ինչ ենք անում և ուր ենք գնում, իսկ այսօր՝ համատարած քաոս է և անորոշություն…»։

Տեսանյութեր

Լրահոս