Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի երկու ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են արբանյակների, անօդաչուների եւ հրթիռների մշակմամբ, օրերս զոհվել են ավտովթարների հետեւանքով: Այդ մասին հունիսի 13-ին հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը:
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը: Նշվում է, որ այցը կտեւի երկու օր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ դժգոհություն է հայտնել Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսի՝ ԱՄՆ-ի սենատում Թուրքիային առնչվող ելույթի կապակցությամբ:
«Սա կարևոր է այնքանով, որ, եթե մենք կարողանանք հիմնավորել, որ հակառակի վերաբերյալ չկա որևէ փաստաթուղթ, և այդ պարագայում, եթե մեր իշխանությունը փորձի ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ հանձնել թշնամուն, ապա մենք այստեղ արդեն հայրենիքի պետական դավաճանության մասին պետք է խոսենք»։
Մերձավոր Արևելքում նույնիսկ այնպիսի համեմատաբար փոքր և քիչ ռազմականացված երկրներ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը, թեև միջնորդավորված, սակայն նույնպես պատերազմում են այլոց տարածքներում։
Հունիսի 13-ին Հյուսիսային Ատլանտիկայում սկսվում են ՆԱՏՕ-ի Dynamic Mongoose հակասուզանավային խոշոր զորավարժությունները: Այդ մասին հաղորդել է դաշինքը: Անցած շաբաթ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի նավահանգիստ են ժամանել ՆԱՏՕ-ի ինը երկրների մարտանավեր եւ սուզանավեր:
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն լրագրողներին հայտարարել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին չի անդամակցի առանց Շվեդիայի։ «Երբ ես վերջին անգամ այցելեցի Շվեդիա, ես շատ հստակ հասկանալ տվեցի դա»,-ասել է Նիինիստյոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Հելսինկիում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում:
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում են հինգշաբթի օրը՝ հունիսի 16-ին, համատեղ այց կատարել Կիեւ: Հունիսի 12-ին այդ մասին հայտնել է La Stampa թերթը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ «Միասին» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների 25,60 տոկոսը՝ 0,09 տոկոսով առաջ անցնելով «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միություն» միավորումից, որը գլխավորում է ձախ առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը։
Առավազն 29 մարդ է տուժել Կատալոնիայի Ինքնավար Մարզում մարդատար գնացքի եւ ապրանքատար գնացքի լոկոմոտիվի բախումից: Այդ մասին ասված է ինքնավարության Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչության մամուլի տեղեկագրում:
Արաբական երկրները խիստ ճնշման ենթարկվեցին Արեւմուտքի կողմից, որը պահանջում էր որոշակի դիրորոշում բռնել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ, սակայն չղեկավարվեցին նրա ցուցումով: Հունիսի 12-ին Եգիպտոսի Sada El balad հեռուստաալիքին տված հարազրույցում այդ մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը։
Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին: Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել:
Չինաստանի եւ Հնդկաստանի ներմուծողներն ավելացնում են ՌԴ-ից նավթի գնումների ծավալները, ինչը հանգեցնում է հակառուսական պատժամիջոցների արդյունավետության նվազեցման: Այդ մասին ասված է հունիսի 10-ին ճապոնական Nikkei թերթի կայքում հրապարակված հդվածում։
Չեխիայի Յիչին և Կնեժնոյի Ռիխնով քաղաքների սուպերմարկետների աշխատակիցները բանանի արկղերում կես տոննա կոկաին են հայտնաբերել։
ԱՄՆ-ն Ուկրաինային 7,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի բյուջեի ծախսերի ֆինանսավորման համար, հունիսի 10-ին հայտնել էԿիեւում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիտ Բրինքը։ Հունիսի 9-ին ԱՄՆ-ի դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինային արդեն ցուցաբերված օգնության ծավալը հասել է 1 միլարդ դոլարի:
Թուրքական «Dicle Firat» լրագրողների միությունը հրապարակել է լրագրողների իրավունքների խախտումների մասին զեկույցը: Դրանում հատկապես ուշադրություն է հրավիրվել կին լրագրողների թիրախավորումներին, նրանց նկատմամբ սպառնալիքների ու բռնության դրսևորումներին: Որպես ամենաթարմ օրինակ` նշված է նույն միության համանախագահ Դիջլե Մյուֆթուօղլուի ձերբակալությունը:
Մահվան ելքերի թիվը մեկ օրում աճել է 65-ով՝ հասնելով 380 հազար 20-ի։ Մեկ օր առաջ գրանցվել է 72 մահվան դեպք։
2022 թվականի Բորիս Նեմցովի անվան մրցանակը շնորհվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս հայտնում է Բորիս Նեմցովի հիմնադրամը։
Փախստականների հարցը բուռն քննարկման թեմա է դարձել Թուրքիայում, ինչը պայմանավորված է 2023 թվականին կայանալիք ընտրություններով:
Նա նաև հայտնել է, որ ռուսական կործանիչները մեկ օրվա ընթացքում ԴԺՀ-ում երկու ուկրաինական Սու-25 գրոհիչ են խոցել։
Այս տարի Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է «Մանկական աշխատանքի դեմ գործողությունների շաբաթով», որը անցկացվում է 2022 թվականի հունիսի 3-12-ը, տեղեկացնում են ՄԱԿ-ի լրատվական ծառայությունից։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան: Այդ առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել և Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազաովը, Վահրամ Բաղդասարյանը և այլոք:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում արտասահմանից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 568 միլիոն դոլար, ինչը 4,3 անգամ ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշներից: Անցյալ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 132,5 միլիոն դոլար, ասված է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» հունիսի 9-ին հրապարակված հաշվետվությունում։
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան երկրի մայրցամաքային մասում:
«Շոկի մեջ էինք ընկել, ման էինք գալիս մեկ էլ՝ եկան… Ահա և ազատություն, դեմոկրատիա և մարդու իրավունքներ և ամենակարևորը՝ արևմտյան արժեքներ հասկացությունները»:
Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների հարցերի կոմիտեն քննարկել է ավտոմեքենաների տեխզննման հսկողության միջոցները խստացնելու հարցը։ Վրաստանում տեխզննումը պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար:
ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել զբոսաշրջիկների կողմից COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը:
Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը մարդու մոտ, ով վերջին շրջանում չի լքել երկիրը: