ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը կարևորագույն բաղադրիչ է․ նախարար

ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը կարևորագույն բաղադրիչ է։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում նաև առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը և առողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևորագույն բաղադրիչ է։

Եվ մենք շարունակելու ենք աշխատել՝ ապահովելու այդ հասանելիությունը, որպեսզի վիզաների ազատականացման գործընթացը բարեհաջող ընթանա»,- ասաց Ավանեսյանը։ Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարը հայտնել էր, որ 2025 թվականին համակարգը չի ներդրվի։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930