
Ադրբեջանական ԶԼՄ-ները ծաղրում են Փաշինյանի աշնանային կերպարը

Ադրբեջանական իշխանամերձ ԶԼՄ-ները, այդ թվում`տելեգրամային ալիքներով, ծաղրում են Նիկոլ Փաշինյանի աշնանային գլխարկով կերպարը՝ նրան համեմատելով հեղինակավոր բրիտանական «Սուր հովարներ» հեռուստասերիալի գլխավոր հերոսի հետ։
Մասնավորապես ադրբեջանական «Կալիբեր»-ը գրում է, թե Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, հոգնել է վարչապետի կերպարից.
«Ըստ երևույթին, նա վերամարմնավորվել է որպես բրիտանական «Սուր հովարներ» քրեական սերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Արթուր Շելբին (Փոլ Անդերսոն)»,- նման կերպ է Փաշինյանին ծաղրել ադրբեջանական իշանամերձ «Կալիբեր» պարբերականը։
Ախ, իսկ եթե իմանային, որ «պատասխան պահանջող հայացքով» նրա այդ լուսանկարներն անում է անձամբ նրա կինը` մերթընդմերթ տեսախցիկների առաջ լոբի մաքրող, աջափսանդալ եփող, տանտիկնոջ դերը փորձող, «հաջողակ տղամարդկանց» հետ ընթրող Աննա Հակոբյանը: