Իսպանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի
Իսպանիայի արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել տեղատարափների և ջրհեղեղի զոհերի հիշատակին։ Հ
եղեղումներից ամենաշատը տուժել է Վալենսիայի ինքնավար համայնքը, որտեղ լրջորեն վնասվել է ճանապարհային ենթակառուցվածքը: The Times պարբերականը հաղորդել էր, որ հեղեղումների հետևանքով առնվազն 250 մարդ անհետ կորած է: