COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը

Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները փոխադարձաբար վերահաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի առաջ մղելու կամքը։

Նշվում է, որ հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ ռեժիմով։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930