
Չինաստանում բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով 35 մարդ է զոհվել

Չինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երեկոյան. բազմության մեջ մխրճված արտաճանապարհային ավտոմեքենան հայտնվել է մայթին՝ մարզահամալիրի մոտ։ 62-ամյա վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց ձերբակալվել է ոստիկանների կողմից։
Մինչ այս զոհերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել։
Կատարվում է հետաքննություն։