Ռուսաստանի Դաշնության խորհրդի Սահմանադրական կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, մեկնաբանելով Բաքվում Ռուսաստանի դեսպանատան զեկույցը հանրապետությունում ռուսների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի մասին, նշել է, որ Ադրբեջանը ներկայումս անվտանգ երկիր չէ Ռուսաստանի քաղաքացիների համար։
Ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի սեփականություն հանդիսացող Հայաստանի Էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) աշխատակիցներին ԱԺ ամբիոնից սպառնացող Նիկոլ Փաշինյանն այսօր նրանց սպառնաց նաև ֆեյսբուքյան իր էջում. «ՀԷՑ այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած՝ զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»։
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, բողոք է ներկայացվել՝ կապված 2024 թվականի դեկտեմբերի վերջին Ակտաուի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության հետ։
Խորհրդարանն այսօր սկսել է քննարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններն արագացված կարգով։
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ՌԴ քաղաքացիների մոտ, սակայն պատասխան չի ստացել։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու միջնորդների առաջարկները։
Այս տարվա հունվարին ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել էր առաջին զեկույցը: Այն ՀՀ 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Մենք շնորհակալություն ենք հայտնում Վաշինգտոնում գտնվող մեր լոբբիստ Sovereign Global Solutions ընկերությանը՝ այս կարևոր հայտարարության հրապարակմանն ու տարածմանը նպաստելու համար՝ Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայաստանի ինքնիշխանության համար կարևորագույն այս հանգրվանում։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Իրաք-Թուրքիա նավթատարի վերագործարկման հարցին։
Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, թե հանուն ինչի են զոհվել բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը տվել են արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմներում, նաև այս ամբողջ ընթացքում տեղի ունեցած բոլոր միջադեպերի հետևանքով։
Հռոմի Պապ Լևոն XIV-ի Թուրքիա այցը պլանավորվում է 2025 թվականի նոյեմբերի վերջ։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։
Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ Իրաքի կառավարական ուժերը սկսեցին լայնածավալ արշավ՝ ծայրահեղականների կողմից գրավված տարածքները ազատագրելու համար: 2017 թ. դեկտեմբերին Իրաքի կառավարությունը հայտարարեց ԻՊ-ի վերջնական պարտության մասին:
Տնտեսական վնասը կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար։Հիմաչալ Պրադեշի նահանգում անձրևների սեզոնը տևում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր, իսկ Նեպալում՝ մայիսի վերջից մինչև սեպտեմբեր:
Ադրբեջանի առաջնորդի 27-ամյա որդին, որը «Մայենդորֆյան այգիներ» հեղինակավոր բնակավայրում ունի 1600 քմ մակերեսով առանձնատուն (մոտավոր արժեքը՝ 35 միլիոն դոլար / 2.7 միլիարդ ռուբլի), չի վճարել 946 հազար ռուբլի գույքահարկ:
Ռազմական բաղադրիչից բացի, փաստաթուղթը դրույթներ է ներառում նաև անօրինական միգրանտների դեմ պայքարի, ինչպես նաև գիտական հետազոտությունների և նորարարությունների վերաբերյալ։
Սա սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի համար,. Զախարովան՝ հայ քահանայության ՌԴ-ի հետ կապված լինելու պրոպագանդայի մասին
2024 թ․ սեպտեմբերին աս-Սուդանին ընդգծեց, որ այլևս անհրաժեշտություն չկա, որ ամերիկյան զորքերը մնան Իրաքում, և դրանց դուրսբերման ժամանակացույցը շուտով կհայտարարվի։
Բաքուն Մոսկվային արգելում է այցելել Ադրբեջանում կալանավորված ՌԴ քաղաքացիներին, այդ թվում լրագրողներին. Զախարովա
Նիստից առաջ տեղի է ունեցել Իլհամ Ալիևի և Շավքաթ Միրզիյոևի դեմ առ դեմ հանդիպումը։
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է 140-ամյա պատմություն ունեցող իտալական «Piaggio Aerospace» ավիացիոն ընկերությունը: Գնման գործարքը պաշտոնապես ավարտվել է:
Երրորդ դեպքում, գործի նյութերի համաձայն, շինարարական ընկերության գործադիր տնօրենը տուժողին խաբել է 14,7 միլիոն ռուբլու չափով: Գործարարը ձերբակալվել է Պարգոլովո գյուղի Վոլոգոդսկայա փողոցում գտնվող իր մասնավոր տանը:
Ըստ էության, սա թերեւս ոչ միայն Իրան-ՄԱԳԱՏԵ գործակցությանն առնչվող հանգամանք է, այլ ընդհանրապես կարող է լինել ՄԱԳԱՏԵ միջազգային դերի վերանայման կատալիզատոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային մի քանի տեսակի հրթիռների մատակարարումները՝ ԱՄՆ-ում սպառազինությունների պաշարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետաքննության աշխատակիցները ադրբեջանցի դեռահասին և նրա հորը հանձնել են ոստիկանության բաժին՝ քննության համար։
Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաև ՌԴ 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործությունների մեջ։
Թրամփը հետագայում հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել լիակատար հրադադարի շուրջ։ Հրադադարն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։
Եգիպտոսի մի քանի պաշտոնյաներ մեկնել են վթարի վայր իրավիճակը գնահատելու, փրկարարական գործողությունները վերահսկելու և անհապաղ արձագանքման միջոցառումները վերահսկելու համար։Միջադեպն, ամենայն հավանականությամբ, ջրանցքում նավարկության խափանումներ չի առաջացնի։
Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Տեղեկություններ են հաղորդվում, որ որևէ հանցավոր գործոն չի նկատվել։ Վնասները գնահատելու համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր։
Խոսքն առևտրային, զբոսաշրջային կամ միջազգային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասին է, որոնց ընթացքում բոլոր փոխադրողները պետք է լրացնեն ուղևորների ցուցակ, որը համապատասխանում է ECMT-ի (Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանս) միջազգային չափորոշչին։