Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելու խնդրին։
Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը:
Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նշեց, որ շարունակում են աշխատել։
Ըստ կայքի՝ «Դեհջլավիե» հրթիռային համակարգը մշակվել է 2012 թվականին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության պատվերով, իսկ «Ալմաս» համակարգը մշակվել է 2021 թվականին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի պատվերով։
Երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ:
Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ չվերթների վերսկսումից հետո այժմ աշխատանքներ են իրականացվում օդային բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ: Այս մասին գրել է թուրքական իշխանամերձ «Hurrriyet» թերթի կայքը:
Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ո
Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը:
ԱՊՀ մասնակից երկրների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի մասնակիցները համաձայնության են եկել աշխատանքային խմբի ստեղծման շուրջ՝ ինտերնետային առևտրի ոլորտում հարցերի լուծման համար:
Դեկտեմբերի 5-ին՝ «Եղբայրական բռունցք» կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն Իրանին մոտ սահմանին լայնածավալ զորավարժություններ են սկսել՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի և Իմիշլիի շրջաններում։
Նա նաև հայտարարել է այնպիսի կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որի մեջ մտնեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Միրզամահմուդովը հայտնել է, որ ցրտերը Ուզբեկստանի իշխանություններին ստիպել են դադարեցնել օրական 6 մլն խորանարդ մետր գազի արտահանումը Չինաստան:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հուսով Է, որ ապագայում իր երկիրը կկարողանա լիովին հրաժարվել ռուսական Էներգակիրներից:
Ռուսաստանը գիտակցում է միջուկային զենքի կիրառման վտանգը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը եւ ասել, որ Արցախի իշխանությունների առաջնային խնդիրը 40.000 փախստականների կեցության, կյանքի եւ աշխատանքի համար պայմաններ ստեղծելն է, սակայն Ադրբեջանն ամեն միջոցով խոչընդոտում է դրան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավատում է, որ հաջորդ տարի Ուկրաինայում խաղաղություն կլինի:
Ֆրանսիայում մեկ օրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն այս տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 հազարը: Այս տվյալները հրապարակել է Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը (Sante publique France):
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 649 հազար 964-ի: COVID-19-ով վարակվելու ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրներից են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Չինաստանը հայտարարել է կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումները փոքր-ինչ մեղմացնելու մասին: Ըստ նոր կանոնների՝ լոքդաունի կենթարկվեն ոչ թե ամբողջ շրջաններ կամ թաղամասեր, այլ առանձին բազմաբնակարան շենքեր կամ հարկեր: Վիրուսի թեստի դրական արդյունքով մարդիկ կարող են մեկուսանալ տանը, այլ ոչ թե գերծանրաբեռնված դաշտային հիվանդանոցներում, որտեղ հակասանիտարական պայմաններ են: Իսկ այն դպրոցները, որտեղ բռնկումներ չեն եղել, պետք է […]
Գերմանիայում ծայրահեղական մեծ խմբավորման առաջնորդների են ձերբակալել, որոնք հեղաշրջում էին նախապատրաստում:
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի նոյեմբերին գրանցվել է 299 հազար 605 միջազգային զբոսաշրջային այցելություն:
Մենք գործընկերների աջակցության կարիքն ունենք ենթակառուցվածքի ստեղծման համար՝ եվրոպական էներգացանցերին միանալու նպատակով,
«Այսպիսի սադրանքները, ցավոք, շարունակվելու են, դրանք կազմակերպված են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա առնվազն կարելի է դիտարկել՝ որպես կառուցվածքային բռնության դրսևորում, այսինքն՝ այն նպատակը, որ իրենց առաջ դրել են, բացի կոշտ ռազմական ուժի կիրառումից, իրագործում են նաև այսպիսի գործողություններով, փորձում են խափանել Արցախի և Հայաստանի միջև միակ պորտալարը, Արցախն առնել շրջափակման մեջ, արցախցիների մոտ ստեղծել վախի, ահաբեկման մթնոլորտ և նպաստել, որպեսզի արցախցիները լքեն իրենց բնակավայրերը»:
Մասնագետի խոսքով՝ դրանք են գրիպը, կորոնավիրուսը և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը:
2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն ունի 18 հազար գանգ. դժվար է ասել, թե դրանք ումն են» վերնագրով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter սոցկայքի հարթակում առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով վիթխարի լսարան ունեցող աշխարհի հզոր առաջնորդների շարքում։
Դեկտեմբերի 6-ին ուկրաինական նավահանգիստներից դուրս են եկել ցորենով, եգիպտացորենով և արևածաղկի ձեթով բեռնված երեք չորաբեռնատար նավեր, հաղորդել է Համատեղ համակարգման կենտրոնը:
Երկրի ղեկավարը պահանջված և օգտակար է համարել նման հանդիպումները` արժևորելով ՀՅԴ ներդրումն Արցախի զարգացման և զորացման ու համազգային խնդիրների լուծման գործում:
«Այս ձևաչափը (RIC՝ Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), բոլորս գիտենք, կյանքի ուղեգիր տվեց BRICS «հնգյակին», որն այժմ մեծ ուշադրության է արժանանում: