Թուրքիան ու Իսրայելը կարող են վերսկսել առևտուրը

Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի կոմիտեի (DEIK) նախագահ Նաիլ Օլթաքը տեղեկացրել է, որ Իսրայելի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կարող են վերականգնվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Գազայում հաստատված հրադադարը մնայուն բնույթ կկրի:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Գազայում տեղի ունեցածի համատեքստում ստիպված է եղել խզել Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները, որոնց տարեկան ծավալը հասել էր 9.5 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն էր տվել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման հետ Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրին, որն ուժի մեջ է մտել հունվարի 19-ից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031