Դու մենակ չես. Սալոմե Զուրաբիշվիլին` Մզիա Ամաղլոբելիին

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որ այժմ այցով գտնվում է Վաշինգտոնում, իր աջակցությունն է հայտնել «Բաթումելեբի»-ի հիմնադիր, ձերբակալված Մզիա Ամաղլոբելիին.

Ըստ aliq.ge-ի՝ Վրաստանի 5-րդ նախագահը X-ի իր էջում գրել է.

«Մզիա Ամաղլոբելի, դու մենակ չես այս պատմական պայքարում Վրաստանի ազատության համար»։

Հատկանշական է, որ նախօրեին Զուաբիշվիլին X-ում գրել էր.

«Խաղաղ ցույցերի ժամանակ ձերբակալված և վիրավորված կին լրագրող, «Բաթումելեբի»-ի տնօրեն Մզիա Ամաղլոբելին հացադուլ է սկսել։ Նա բոլորին կոչ է անում չհանձնվել»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատավոր Նինո Սախելաշվիլին Ամաղլոբելիին դատապարտեց երկու ամսվա ազատազրկման։

Նա մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու համար։

Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասը, որը ներկայացվել է Ամաղլոբելիին, նախատեսում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031