Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «2015 թվականին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և ապագայում ցեղասպանությունների կանխման նպատակով, հայկական դիվանագիտությունը հաջողել էր դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ում ամրագրել՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար մեր երկրին պատուհասած խնդիրներն առավել կարևոր են, քան «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից իր դուրս գալու հարցը. կարծում է՝ այդ կուսակցությունից իր դուրս գալու դեպքում խոսքն ընդամենն աշխատանքային խնդիրների և տարաձայնությունների մասին է, բայց կարևոր է, որ ինքը՝ խորհրդարանում, իսկ Վահե Հակոբյանը՝ խորհրդարանից դուրս, շարունակում են աշխատել հանուն այն գաղափարի, որի հիման վրա էլ ձևավորել է այդ կուսակցությունը։
Գերատեսչությունում հավելել են, որ այս խմբի ղեկավարներն են 71-ամյա Հայնրիխ Պ.Ռ.-ն և 69-ամյա Ռյուդիգեր Վ.Պ.-ն։ Ըստ Spiegel-ի՝ առաջինը ազնվական ոչ մեծ ընտանիքի անդամ է, իսկ երկրորդը՝ նախկին դեսանտային։
Միացյալ Նահանգները մտադիր Է այսօր հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանցով Վաշինգտոնը մտադիր է պատժել Մոսկվային Ուկրաինայում իրանական անօդաչուներ օգտագործելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:
Ըստ հոդվածի՝դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ռազմական պաշտոնյաները և փորձագետները կանխատեսում են ձմեռային ժամանակաշրջանում մարտական գործողությունների մակարդակի նվազում:
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը:
Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է` նախանշելու առարկայական օրակարգեր:
Լեռնային Ղարաբաղում մտավախություններ կան այդ կապակցությամբ
Սաուդյան Արաբիան և Չինաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահվման համար:
Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները հաստատել են երկու երկրների պաշտպանության նախարարությունների 2023 թվականի համագործակցության ծրագիրը։
Բիշքեկում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալ։ Պիտի քննարկեն հացահատիկի միջանցքին առնչվող խնդիրները:
Չնայած Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին՝ Վաշինգտոնը կարողանում է Մոսկվայի հետ շփումներ ունենալ որոշակի հարցերի շուրջ:
Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ սա այս տարվա չորրորդ հանդիպումն է։ Այսօրվա բանակցությունները տեղի են ունենում ԱՊՀ և ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։
«Ադրբեջանական հակահայկական քարոզչությանն ավելի շատ օգնող, քան Հայաստանի ներկայիս իշխանություններն են, գոյություն չունի»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Դժնդակ իրականությունը խորանում է, Ամանորի ենք պատրաստվում, տոնածառ ենք տնկում, լույսեր ենք վառում, Եվրատեսիլ ենք անում, բայց թշնամին մեզ վրա կրակում է, մեր գերիներին տանջում է, մեր պետության մայրաքաղաքի վրա կոնկրետ նկրտումներ ունի, մտել է ՀՀ ինքնիշխան տարածքից գրավել է, իսկ մենք ջայլամի նման գլուխներս մտցրել ենք ավազի մեջ ու ասում ենք՝ ոչինչ չի եղել, խաղաղության դարաշրջան»,- այսօր «Հայկական օրակարգ. ինչպե՞ս դուրս գալ իլյուզիաներից» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողներից մեկի հետ վիճաբանությունից հետո ժամանակից շուտ լքել է ճեպազրույցը:
Հայաստանի համար առաջնահերթ է էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը։
Փաշինյանը նշեց նաև, որ ԵՏՀ հետ միասին սկսել են իրականացնել ճանապարհային քարտեզը՝ կլիմայական օրակարգի շրջանակներում:
Մինչ հանդիպման օրակարգային առանցքային հարցերին անդրադառնալը՝ վարչապետը նշեց, որ վերջին տարիներին ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումն ընթանում է ոչ դյուրին պայմաններում։
Արցախի Ազգային ժողովն աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին առաջարկել է դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն:
Նիստի ընթացքում քննարկվելու են առկա տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացիայի հետ կապված ակտուալ հարցեր:
Մոսկվայի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 1 մարդ Է զոհվել, հայտնել են Ռուսաստանի ԱԻՆ-ի Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ըստ փաստաթղթի՝ իրանական նավթը վաճառվել է գնորդների Չինաստանից, Արևելյան Ասիայի տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Եվրոպայից:
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր արձագանքել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Վաշինգտոնում իրենց հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Արցախն ու Ադրբեջանը քննարկեն արցախահայության իրավունքները և անվտանգությունը:
Դեկտեմբերի 8-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ժամը 20:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման շուրջ 2,9 մլն նոր դեպք: