Բաժիններ՝

Գերմանիան փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալն անվանել է ճակատագրական ազդանշան

Գերմանիայի փոխկանցլեր և Կանաչների կուսակցությունից էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը Փարիզի կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ճակատագրական ազդանշան է անվանել աշխարհի համար։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց ԱՄՆ-ին դուրս էր բերել կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից։

Հաբեկն այդ որոշումը որակել է նաև որպես պատմական ձախողման սկիզբ, քանի որ կլիմայական քաղաքականությունը, նրա կարծիքով, առաջնային նշանակություն ունի։ «Ի վերջո, քաղաքական գործիչների գործունեությունը չափվում է նրանով, թե արդյոք նրանք նպաստել են գլոբալ տաքացման դեմ պայքարին», – ընդգծել է փոխկանցլերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031