Թուրքիան կործանիչների ռումբեր կվաճառի Հարավային Կորեային

Թուրքական «ASSAN»-ի գլխավոր տնօրեն Գյուրջան Օքումուշը հայտարարել է Հարավային Կորեային զինամթերք վաճառքելու մասին: Ընկերությունը նաև մշակում է հիբրիդային շարժիչ տեղական ռազմական համակարգերի համար, որի նախատիպը կցուցադրվի այս տարի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Աբու Դաբիում ընթացող IDEX 2025 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին մասնակցում է 65 երկրների ավելի քան 1400 ընկերություն, այդ թվում՝ թուրքական ընկերություններ: ԱՄԷ-ն ներկայումս հանդիսանում է «ASSAN»-ի ամենամեծ արտահանման շուկան, իսկ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է նաև Ադրբեջանի հետ՝ Նախիջևանում արտադրական հոսք ստեղծելով:

Օքումուշը հայտնել է, որ շուտով կստորագրվի MK սերիայի կործանիչների ռումբերի մատակարարման պայմանագիրը Հարավային Կորեայի հետ, որը վերջին տարիներին աշխարհի առաջատար ռազմական արտահանողներից է:

«ASSAN» խումբն արդեն փորձ ունի M60-T և «Leopard» տանկերի փոխանցման տուփերի սպասարկման գործում և մշակում է 1000 ձիաուժ հզորությամբ հիբրիդային շարժիչ «T-155 Fırtına» հաուբիցների և նմանատիպ ռազմական համակարգերի համար: Առաջին նախատիպը կցուցադրվի IDEF 2025 ցուցահանդեսում:

Տեսանյութեր

Լրահոս