Բաժիններ՝

2001թ. փետրվարի 19-ի ճգնաժամը Թուրքիայի ժամանակակից պատմության կարևոր էջերից է

Թուրքիայի Չանքայայի նախագահական պալատում 2001 թվականի փետրվարի 19-ին տեղի էր ունեցել սուր բախում այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերի և վարչապետ Բյուլենթ Էջևիթի միջև։ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստի ժամանակ Սեզերը սահմանադրության օրինակը նետեց Էջևիթի ուղղությամբ՝ առաջ բերելով Թուրքիայի պատմության ամենածանր տնտեսական ճգնաժամերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ճգնաժամն անմիջապես արտացոլվեց ֆինանսական շուկաներում՝ բորսայի անկում, տոկոսադրույքների կտրուկ աճ և արտարժույթի փոխարժեքի ռեկորդային տատանումներ։ Իրավիճակը բացահայտեց կառավարության ներսում խորը ճեղքվածքներ և, ի վերջո, ապակայունացրեց տնտեսությունը՝ ստիպելով Թուրքիային դիմել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) օգնությանը։

2002թ․ նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրություններում իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ «Ժողովրդավարական ձախ կուսակցությունը» (DSP), «Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP) և Մայր հայրենիք կուսակցությունը» (ANAP) չկարողացան հաղթահարել խորհրդարանական շեմը, մինչդեռ նորաստեղծ «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) տարավ ջախջախիչ հաղթանակ՝ ձևավորելով միակուսակցական կառավարություն։

Այս դեպքերը փոխեցին Թուրքիայի քաղաքական և տնտեսական ուղղությունը` խորը հետք թողելով հանրության հիշողության մեջ՝ որպես ճգնաժամի և վերափոխման բեկումնային պահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս