Իրանը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Խորհրդարանի նախագահ

Դժվարին ժամանակներում, այդ թվում՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Իրանի ժողովուրդն ու ղեկավարությունն աջակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Tasnim-ը։

«Այժմ այդ կապերը պետք է շարունակեն ամրապնդվել»,- հավելել է Ղալիբաֆը։

Նրա խոսքով, համատեղ ջանքերով կարելի է ընդլայնել Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքը, և՛ դեպի Եվրոպա, և՛ Հեռավոր Արևելք երթուղիները, ինչն օգուտ կբերի բոլոր երեք երկրներին (նկատի ունի նաև Ռուսաստանը – խմբ.)։

Նա նաև ընդգծել է Իրանի հանձնառությունը երկաթուղային, ճանապարհային և էներգետիկ տարանցման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը: «Մենք պետք է արագացնենք երկաթուղային և ճանապարհային համատեղ նախագծերի իրականացումը»,- ասել է նա։

Ղալիբաֆը հավելել է, որ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը պետք է դյուրացնեն երկու երկրների քաղաքացիների միջև ճանապարհորդությունը և չպետք է խոչընդոտվեն արտաքին խաղացողների կողմից, որոնք դեմ են ավելի ամուր կապերին:

Տեսանյութեր

Լրահոս