Մենք խորապես անհանգստացած ենք լարված իրավիճակով, որի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը: Աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան, և ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են: Սադրանքները և մարտական գործողությունները չեն կարող այլընտրանք լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խաղաղ, բանակցային ճանապարհով` համապատասխան միջազգային նորմերին:
Վարչապետ-գործարարներ հայտնի հանդիպումից հետո Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում անմիջապես ձեռնամուխ են եղել առաջադրված խնդիրների լուծմանը՝ հիմնական շեշտը դնելով տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորման վրա: Տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանի խոսքով` տեսչությունում հաշվառված բոլոր հարկ վճարողների տնտեսական ցուցանիշների և գործելաոճի անհատական վերլուծությամբ գնահատվել են փաստաթղթաշրջանառության, շահութաբերության մակարդակի, հարկային բեռի և աշխատավարձի ռիսկերը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։ 2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Համապատասխան գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են միջոցառումների նախապատրասության հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը:
«Նկատի ունենալով վերջին շրջանում ՀՀ եւ ԼՂՀ սահմանների շփման գոտում, հակառակորդի կողմից իրականացվող ոտնձգությունների ակտիվացումը ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջաների անվտանգության ապահովման նպատակով ԱՎՄ իր պատրաստակամությունն է հայտնում կամավորական հիմունքներով` թվով 350-400 ազատամարտիկներով, ՀՀ Տավուշի մարզում երթ կազմակերպելու եւ հերթապահություն իրականացնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
Կառավարության որոշմամբ հաստատվել է պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:
Ղեկավար խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի 2015թ. պահպանման ծախսերի նախահաշիվը եւ 2015թ. բյուջետային ֆինանսավորման հայտը, գնումների պլանը:
«ՄԹ-ն դիմում է երկու կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ իրականացնել գործողություններ նվազեցնելու լարվածությունը և հավատարիմ մնալու 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին:Մենք խորապես վշտացած ենք երկու կողմերի մարդկային կորուստների համար: Հիշեցնելով Եվրոպայի գծով նախարար Դեյվիդ Լիդինքթոնի՝ հրադադարի 20 ամյակի հետ կապված մայիսին արված հայտարարությունըհորդորում ենք կողմերին աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ»:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):
Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 4-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այսօր Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելգիայի Թագավորությունում եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ ՀՀ ներկայացուցչության ղեկավար Ավետ Ադոնցն ազատվել է իր պարտականություններից:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:
Կառավարության ղեկավարը հանդիպել է առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ, ապա շրջայց կատարել մարտական հենակետում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սնկերի օգտագործման հետևանքով առաջացած թունավորման դեպքեր:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին այցելել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի:
Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը: Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով:
Վերջին օրերին իրադարձությունները Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասում զարգացնել են դեդեկտիվ ժանրի կանոններով: Եւ այսպես, օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո, թաղամասի Կենտրոնական ու 16-րդ փողոցների խաչմերուկում գտնվող դիտահորի մեջ անհայտ պատճառով տեղի է ունենում հրդեհ, որի հետեւանքով ամբողջությամբ այրվում է այնտեղ տեղակայված 150մմ տրամագծով պոլիէթիլենային քառաբաշխիչը եւ թաղամասը սնուցող ջրագիծը: Արդյունքում՝ «Երեւան Ջուր» ընկերությունը ստիպված դադարեցնում է ողջ այգեգործականի ջրամատակարարումը:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար:
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին […]
Փաստաբանների պալատի խնդիրներից է նաեւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում։
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի պատվիրակությանը, որի կազմում էին Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության անդամներ Մանֆրեդ Գրունդը և Ալբերտ Վայլերը: Ողջունելով գերմանացի պատգամավորներին՝ ԼՂՀ ԱԺ նախագահը կարևորել է Արցախի և Գերմանիայի օրենսդիրների միջև համագործակցության զարգացումը՝ վկայակոչելով ս.թ. ապրիլի 2-ին և 3-ին Բեռլինում, ԳԴՀ Բունդեսթագում իր ունեցած հանդիպումները:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել Արիության մեդալով:
Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների հետ ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության, ընդհանուր արժեքների և ձգտումների վրա:
Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում: