Սմբատ Ցականյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրվում է դիմել ոստիկանության Շահումյանի շրջբաժին կամ զանգահարել (097) 39-78-02, 1-02 հեռախոսահամարներով:
Հուլիսի 9-ին, ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված 4 երեխան Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի նույն օջախից են` երկու եղբոր զավակներ։
Երևանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:
Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը , հերքում է ցանկացած տեղեկություն , որը բացահայտում է հարեվան երկրի արկածախնդիր պահվածքը:
Հպարտ եմ, որ դուք կարողացել եք ձեր գործունեությամբ ոչ միայն հայաշունչ մթնոլորտ պահել, ոչ միայն ձեր զավակներին ասել, որ իրենք հայ են` լինելով Ուրուգվայի քաղաքացի, այլ նաև հարգանք եք վայելում և վաստակել եք այդ հարգանքը Ուրուգվայի մնացած բոլոր քաղաքացիների կողմից:
«Այն, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, նոր փաստ չէ։ Ավելի քան 20 տարի առաջ մենք Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ ենք դարձել, և այս տարիների ընթացքում Ռուսաստանի հետ համագործակցության տասնյակ համաձայնագրեր ենք կնքել»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց կունենա ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, կայցելի Սոչիի օլիմպիական ավան՝ կծանոթանա իրականացված աշխատանքներին:
ՀՀ կառավարության հինգ որոշմամբ նախկինում ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնք թելադրված են ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ին ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշումները վերոնշյալ օրենքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Մարտից ի վեր Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի 90 դեպք։
Հայաստանի և Ուրուգվայի նախագահները քննարկել են միջպետական կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: Երկու երկրների նախագահները ուրախությամբ են նշել, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի արոտավայրի ջրարբիացման համակարգի բացմանը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է Էմիլ Տարասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Պաշտոնական այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի քաղաքային կառավարության նախագահ (քաղաքապետ) Մաուրիսիո Մակրիի հետ:
Մենք հավերժ երախտապարտ ենք Արգենտինային Մեծ Եղեռնը վերապրածներին գրկաբաց ընդունելու, պատսպարելու և նոր կյանք սկսելու հնարավորություն ընձեռելու համար: Իրենց հպարտորեն արգենտինացի կոչելով հանդերձ, արգենտինահայերը հպարտ են իրենց հայկական արմատներով, ազգային հարուստ մշակույթով և ավանդույթներով:
Սեյրան Օհանյանը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին, խրախուսել է ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և կարգապահ զինծառայողներին:
Ս.թ հուլիսի 8-10-ը Մոսկվա քաղաքում անց է կացվում ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության հերթական նիստը:
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Այս մարդիկ համարձակ են, քանի որ ապրում են կրակի ներքո և այսօր ավելի քան երբևէ կարևոր է, որ մենք լինենք նրանց կողքին: Եվ Մովսեսում, և Վերին Կարմիրաղբյուրում պետք է իրականացնենք ծրագրեր, ժամկետների առումով կանցկացնենք խորհրդակցություն և ըստ ժամանակացույցի՝ ինչ որ խոստացվել է՝ կիրականացվի:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։
Հուլիսի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Բուենոս Այրեսում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր արգենտինացի գործընկերոջ՝ Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն Առողջապահության համարշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակոբի հրավերով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է Կոպենհագեն:
«Վերջին տարիներին Հայաստանում իրավիճակը փոխվել է, սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդներն այսօր հնարավորություն ունեն օգտվելու բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ գործում են արտերկրում»:
Պատվաստումներ ստանում են այն երեխաները, որոնք հակացուցումներ չունեն և մանկաբույժի կողմից ստացել են պատվաստման թույլտվություն:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մոսկվայում հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:
«Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», – ասել է Հայաստանի վարչապետը։