Մարտի 6-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Հադրութի շրջան՝ Հադրութ քաղաքի, Առաքել և Արևշատ գյուղերի համայնքապետերի՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և համայնքների բնակչության հետ հանդիպելու նպատակով:
Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Դուբլինում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի» ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին նա հանդես է եկել ելույթով:
Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:
Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և հատկապես կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ: Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող […]
Տարածքային կառավարման նախարարությունում այսօր հասարակական, միջազգային կազմակերպությունների, գիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը ներկայացվեցին համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները:
Մարտի 5-ին Ժնևում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը, որին մասնակցելու նպատակով Շվեյցարիա են ժամանել շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարների գլխավորած պատվիրակություններ:
Սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել նրա շիրմին և հայրենիքի պաշտպանության համար զոհված ազատամարտիկների հուշակոթողներին:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա:
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցութամբ, նախարարը համոզմունք հայտնեց, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր Եռաբլուր պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:
Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին:
Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրամատակարարման ցանցի վերանորոգման աշխատանքների եւ եղանակային պայմանների պատճառով դժվարանցանելի իրավիճակ է ստեղծվել քաղաքի մի շարք երկրորդային` հատկապես, գրունտային ծածկով փողոցներում: Քաղաքապետը եւ ծրագրի պատասխանատուները վստահեցրեցին, որ ներկայումս իրավիճակի կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 5-7-ն աշխատանքային այցելություն կկատարի Ժնեւ, որտեղ նախատեսված է նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ սարսափազդու ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ճարտարապետ, երաժիշտ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արթուր Մեսչյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-ամյակի առթիվ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել բազմաշնորհ մտավորականի գործունեությունը, մաղթել նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:
Վստահ եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն այսուհետ ևս նույն նպատակասլացությամբ շարունակելու է տարբեր երկների հետ համագործակցության ընդլայնմանը, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացմանն ուղղված ջանքերը։
«Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, վարչության աշխատակիցները, հսկողության ենթարկելով իտալացի Դի Սիմոնե Վալերիանոյի ուղեբեռը, պարզել էին, որ ճամպրուկում բացի անձնական օգտագործման իրերից, օտարերկրացին նաև «թանկարժեք» բեռ ունի` հատուկ պատրաստված թաքստոցում:
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը:
Նոր մասնաշենքի կառուցման նպատակով Քուվեյթի Պետությունը տրամադրում է մեկ միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով նվիրաբերություն: Շինարարությունը պետք է սկսվի ս.թ.ապրիլին և տևելու է մեկ տարի: Նոր մասնաշենքը կկոչվի Քուվեյթի Պետության անունով:
ՀՀ կառավարությունը «Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա» հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել «ՀՀ Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին:
Իր այսօրվա որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը:
ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի առանձնազրույցը: Նախագահներն այնուհետև բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ՀՀ 2015թ. պետբյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ սահմանելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 15.8 մլրդ դրամ:
Հայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:
Վանգելիս Մեյմարակիսն էլ հավաստիացրել է, որ Հունաստանը որպես ԵՄ խորհրդի նախագահող երկիր հնարավորինս կնպաստի ՀՀ-ԵՄ կապերի սերտացմանը. «Իմ այցը Հայաստան, հատկապես այս շրջանում, երբ Հունաստանն ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը, խորհրդանշական ուղերձ է առ այն, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ», – հավելել է նա: