ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվել է։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին:
Քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությունը փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015 թվականին), ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտապենտի աշխատանքները։
Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հայաստանի իշխանություններին և առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, նման կարևոր քննարկումների հարթակ ստեղծելու և մասնակցության հրավերի համար, նշելով, որ հանրային առողջապահության ոլորտում փոխգործակցության լայն դաշտ և չիրացված մեծ հնարավորություններ կան:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 1-ին հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 28-ին այցելել է ԻԻՀ նախագահի աշխատակազմի ենթակայության տակ գործող Իրանի ազգային գրադարան և արխիվի կազմակերպություն: Այցի ընթացքում ՀՀ դեսպանը կազմակերպության ղեկավար Սեյեդռեզա Սալեհի Ամիրիի հետ քննարկել է երկու երկրների ազգային գրադարանների միջև համագործակցության հաստատման, գրքերի պահպանման, հայ-իրանական մշակութային կապերի խորացման հարցերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի արձակագիր, հայագետ, թարգմանիչ և մշակութաբան Կիմ Բակշիին` մաղթելով նրան քաջառողջություն և ստեղծագործական նորանոր արարումներ:
Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը փետրվարի 29-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում աշխատակազմին տեղեկացրել է, որ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական է նշանակվել Ռուզան Ալավերդյանը, ով երկար ժամանակ զբաղեցնում էր քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը: Նախարարը ներկայացրել է նաև Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Անուշ Տեր-Մինասյանին՝ մաղթելով նրան արգասաբեր գործունեություն:
Մենք համամիտ ենք ՄԱԿ-ում արտահայտված այն տեսակետին, որ ինքնորոշումը ժողովրդավարության դրսևորում է, իսկ դրա իրականացումն էական դեր է խաղում խաղաղության վրա հիմնված միջազգային կարգ հաստատելու գործում:
2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 29-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին
Փետրվարի 29-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի՝ Մարդու իրավունքների հարցով հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռադոկին:
Հանդիպմանն արծարծվել են երկու հայկական հանրապետությունների քաղաքական ուժերի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների:
Վ. Գասպարին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ է բերվել 19.02.2016թ-ին և տեղաբաշխվել թիվ 9 կարանտինային խցում: Թիվ 7 կարանտինային խցում վերջինս երբևէ չի եղել: 22.02.2016թ-ին Վ. Գասպարին տեղաբաշխվել է թիվ 20 խուց և ծանոթանալու նպատակով խցակիցների՝ իրեն ուղղված հարցերին չի պատասխանել և պահանջել է չշփվել իր հետ: Շուրջ 15 րոպե անց Վ. Գասպարին պառկել է խցի հատակին և ոտքի կանգնելու խցակիցների հորդորներին պատասխանել է, որ ինքը գիտակցում է իր արարքները և հրաժարվում է վեր կենալ` հայտարարելով հացադուլ և ջրադուլ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվող մարզաառողջարանային համալիրի շինհրապարակ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Փետրվարի 29-ին Ժնևում մեկնարկելիք ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ժնև:
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը փետրվարի 26-ին նախարար Արտեմ Ասատրյանին է ներկայացրել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ. կատարված աշխատանքների ամփոփումը: Հանդիպմանը ներկա էին նաև գործակալության բոլոր տարածքային հանձնաժողովների նախագահները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ քննարկումները:
Նախորդ շաբաթ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկած Հայաստանի Հանրապետության դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում այսօր Հանրապետության Նախագահը լսել է Ավստրիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի զեկույցը:
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է ԱՄՆ-ի` Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` գնահատելու Հայաստանում իրավունքի գերակայության և արդարադատության ոլորտում կարիքները։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել են զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։