Այսօր ՀՀ Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրանից բխող մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարությունը այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Երևան քաղաքի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ և իրանցի ժողովուրդներին բնորոշ հանդուրժողականությամբ պայմանավորված՝ մշտապես առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվել պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները: «1990-ականներին սկսվեցին «Կապույտ» մզկիթի վերականգնման և վերանորոգման համատեղ աշխատանքները: Այժմ երկուստեք միջոցառումներ են ձեռնարկվում «Կապույտ» մզկիթը Հայաստանի Հանրապետության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար:
Համաձայնագրի փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 3 595 013 դոլարի չափով դրամաշնորհի հատկացում՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի կայացմանը խթանելու համար:
2015 թվականի հոկտեմբերի 15-ին Եվրոպական դատարանը հրապարակեց Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը: Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ:
Նախագծերի փաթեթի նպատակն է ապահովել նույնականացման քարտերով քվեարկությանը մասնակցելու քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ սահմանելով, որ քվեարկության ժամանակ նույնականացման քարտը նույնպես համարվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ:
Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ համակարգող խորհրդի նիստն արդյունավետ ընթացք է ունեցել՝ մասնակիցները կառուցողական մթնոլորտում կարողացել են քննարկել ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից մինչ այժմ իրականացված համատեղ աշխատանքներն ու քննարկվող ոլորտում համագործակցության, գործողությունների համակարգման մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):
Պատահական չէ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումների ցանկում ուրույն տեղ են գրավում գիտահետազոտական բնույթի համաժողովները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:
Հոկտեմբերի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Մրգավետ համայնքի մանկապարտեզում և դպրոցում ջրծաղկի դեպքեր են արձանագրվել:
Հոկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է դիպուկահար և հրաձգային զինատեսակներից:
Քաղաքացի Լուսիկ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները իր և ընկերուհու նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են ավտոմեքենան, տարել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներից մեկը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 14-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։
Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին մասնակցելու նպատակով կմեկնի Աստ
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Կապան քաղաքում ներկա է գտնվել քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը:
Հավաք-պարապմունքների շրջանակներում դասախոսություններով հանդես են գալու պաշտպանական գերատեսչության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմիների ներկայացուցիչներ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրադրությունը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Սաիդ Աբդուլ Ջալիլ Ալ-Ֆահիմին նշել է, որ իր ղեկավարած ընկերությունը շահագրգռված է մեր երկրում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ներդրումներ կատարելու հարցում և պատրաստ է համագործակցել տարբեր ուղղություններով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է միկրոէլեկտրոնիկայի միջազգային 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքների ամփոփման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:
2014թ. հոկտեմբերի 23-ին Սամվել Պապիկյանն այցելել է դատապարտյալ Ա. Սարգսյանի բնակության վայր, որտեղ վերջինս, գանգատվելով առողջական վիճակից, խնդրել է թույլատրել բաժանմունք չներկայանալ և փաստաթղթում ստորագրել հետին ամսաթվով: Ա. Սարգսյանի խնդրանքին ընդառաջելով՝ Սամվել Պապիկյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 26-ամյա պարուհու բռնաբարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնի աշխատասենյակներից մեկից ոսկի հափշտակած անձի ինքնությունը
Ազգային ժողովի դիմաց հոկտեմբերի 5-ին Ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանի և Լևոն Զուրաբյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մենք հրատապ հարցում էինք ուղարկել Ոստիկանությանը: