Բաժիններ՝

Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնագախահ Էնտոնի Բարսամյանին

Հունիսի 21-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի փոխնագախահ Էնտոնի Բարսամյանին և համագումարի Երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:

Ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարը վերջիններիս խնդրանքով անդրադարձել է առաջնային գծում տիրող իրադրությանը, ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ հատուկ ընդգծելով ադրբեջանական զինուժի բարբարոսական ու անմարդկային գործողությունները ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև քաղաքացիական անձանց նկատմամբ:

Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել են, որ Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարի նկատառումները կբարձրացնեն Վաշինգտոնում մոտ օրերս սպասվող հանդիպումներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք կարևորություն ներկայացնող այլ հարցեր և նշվել է բանակի ու Ամերիկայի հայկական համագումարի միջև կապերի հետագա խորացման անհրաժեշտության մասին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930