Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Գևորգյանին վեց տարի պաշտոնավարման ժամկետով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:
Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջան եւ ծանոթացել մի շարք գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» ՀՀ օրենքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ Հանրապետության նախագահը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար մի խումբ ազատամարտիկների խրախուսել է պետական բարձր պարգևներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին:
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայում խորհրդարանական մեծամասնություն կազմող իշխող քաղաքական ուժի՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատվիրակությանը, որի կազմում են նաև Պետական դումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, նոյեմբերի 27-ին պաշտոնական այցով մեկնել է Մինսկ:
Սակայն, միաժամանակ, հիշեցնում ենք, որ, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, բանջարեղենի և մրգերի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան կայցելի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում նոյեմբերի 24-ի կայացած խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած մասնակիցների` ֆոնդերի կառավարիչների միջև բաշխման» կարգում, «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում, «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ում, գրանցվել են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոններում կատարված փոփոխությունները:
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 9 ամսում ապահովել է շուրջ 394 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը 34,4 մլրդ. դրամով կամ 9,6 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 2016թ. 9 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 7,9 մլրդ. դրամով, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում նվազել՝ 20,3 մլրդ. դրամով, ինչը, հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը, կազմում է 62,6 մլրդ. դրամ կամ 17,8 տոկոս:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվել է Երևանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին, որը կայանում է Փարիզում:
Նոյեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Հյուսիսային Սինայի Բար էլ-Աբդ քաղաքի էր-Ռաուդա մզկիթում ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ մարդկանց կյանք է խլել։
Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: