Բաժիններ՝

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը

Օգոստոսի 9-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ զարգացման գծով տնօրեն Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Արցախի գյուղական համայնքների դպրոցներում կազմակերպության գործունեության կարևորությունը՝ բոլոր երեխաների համար որակյալ կրթության հավասար հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից։ Նշվել է նաև ծրագրի դերն Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման համատեքստում։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետության տարածքում կազմակերպության գործունեության իրականացմանը և ընդլայնմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031