Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման:
Արևիկ Ավոյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, իսկ վերջիններիս կաշառք տված շինությունների սեփականատերերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի տարբեր մասերով:
Ժամը 14:55-ի սահմաններում, երբ 54-ամյա տղամարդը ևս երեք անձի հետ դուրս է եկել դատարանի շենքից և մոտեցել նրանցից մեկի ավտոմեքենային, 40-ամյա տղամարդը վազելով մոտեցել է նրան և իր մոտ ապօրինի պահվող Байкал-442 մոդելի ատրճանակից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր, ծանր վնասվածքներ։
Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։
Գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի ավելի քան 4 մլրդ դրամ կբռնագանձվի։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Նիստի մասնակիցները որոշումներ են ստորագրել՝ ուղղված ռազմական ոլորտում բազմակողմ համագործակցության համակարգի զարգացմանը։
Տիգրան Իզմիրլյանին Հայաստանի ազգային հերոսի կոչում շնորհելու արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ նախագահական նստավայրում:
Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե՝ վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ՝ հատակին, հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դին՝ գլխի աջակողմյան շրջանում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ «Մակարով» տեսակի ատրճանակ, կրակված պարկուճներ, գնդակ։
Ռուսաստանի և Հայաստանի սերտ, դաշնակցային կապերը համապատասխանում են ինչպես ռուսների, այնպես էլ հայերի արմատական, իրական շահերին։ Այս մասին ասված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ ՀՀ–ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Հ. Ա.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 2800 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 12.018 քմ հողատարածք:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։
Գինու արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը:
Ս․Ա․-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, հատկապես՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների:
ՆԳ նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝
Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները:
Ըստ հաղորդագրության՝ արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են […]
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ընտանիքում սպանության դեպքերի նվազում. արձանագրվել է նման 3 դեպք, իսկ նախորդող երկու տարիներին արձանագրվել էր ընտանիքում սպանության 4 դեպք, ընդ որում՝ 2022 թվականին արձանագրված 4 դեպքն էլ կատարվել էր ամուսնու (այդ թվում՝ նախկին) կողմից կնոջ նկատմամբ, 2023 թվականին արձանագրված 3 դեպքից 2-ն է կատարվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման համաձայն՝ նշված վիճակագրական տվյալները վկայում են, որ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճին զուգահեռ այդ հանցատեսակի բացահայտման ցուցանիշի նվազումը դրսևորվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում։
Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:
Նշված դեպքերից՝ հակառակորդի կողմից սպանություն` 19, սպանություն՝ 3, ավտովթարից` 2, վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 17, անզգուշությամբ ինքնասպանության հասցնել՝ 5, ինքնասպանության հասցնել՝ 2, կայծակահարություն՝ 1, հոսանքահարում՝ 1, հիվանդություն`4:
ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալբերտ Միհրանի Մովսեսյանը։
Հաղորդման մեջ նշվում է, որ համայնքին է նվիրաբերվել 3 միլիոն 970 հազար դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 միլիոն 367 հազար դրամի արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային փոփոխություններ են կատարվել։